Հանրապետության հրապարակում մեկնարկում են ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիաները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հանրապետության հրապարակում մեկնարկում են ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիաները

Հանրապետության հրապարակում մեկնարկում են ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիաները

րևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում են խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած անհնազանդության ակցիաները: Փաստաբանների պալատի շենքի մոտից մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, այնուհետև շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

Հիշեցնենք, որ Այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով առկա քաղաքական իրավիճակին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իիր էջում գրել էր. 

«1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքն ամենեւին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն:

2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը:

Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետեւ եթե ժողովուրդը իր խոսքն ասի, «էլիտաները» ոչինչ անել չեն կարող»:

Նշենք, որ Լոռու մարզում նույնպես բողոքի ցույց էր:  Ցուցարարները բեռնատարներով փակել էին Վանաձոր-Երևան ավտոճանապարհը՝ Արջուտ գյուղի մոտակայքում: Պարբերաբար վիճաբանություններ ու քաշքշուկ էր տեղի ունենում ճանապարհը փակած ցուցարարների ու խցանման մեջ հայտնված վարորդների միջեւ, որին միջամտում էին ոստիկանները: Վարորդների մի մասը պահանջում էին բացել ճաապարհը՝ նշելով , թե թաղման են գնում, մի մասն էլ հիվանդանոց կամ այլ գործով: Նրանք ցուցարարներին հորդորում էին գնալ ու ցույցը Երեւանում անել:

Ցույցերի հիմնական կազմակերպիչ հանդիսացող 17 կուսակցություններից ելույթներ են ունեցել Դաշնակցական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ներկայացուցիչ Վահե Դոխոյանը, որի խոսքի ժամանակ քաղաքացիներից մի քանիսը հորդորել են սխալ տեղեկատվություն չտարածել ու անմիջապես բացել ճանապարհը:

Տեղում ծառայություն է իրականացնում ոստիկանությունը՝ աշխատանքներ տանելով երթեւեկության կարգավորման եւ ճանապարհը բացելու համար:

 

Թեմայի այլ նորություններ