Հանրապետության հրապարակում կայացել է "Հայրենիքի փրկության շարժման" հավաքը․ ԹԱՐՄԱՑՎԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հանրապետության հրապարակում կայացել է "Հայրենիքի փրկության շարժման" հավաքը․ ԹԱՐՄԱՑՎԱԾ

Հանրապետության հրապարակում կայացել է "Հայրենիքի փրկության շարժման" հավաքը․ ԹԱՐՄԱՑՎԱԾ

Ընդդիմությունը դեկտեմբերի 22-ը հայտարարել է իրենց պայքարի ամենավճռական օրը: Այսօր առավոտից զանգվածային բողոքի ակցիաներ էին: 17 քաղաքական ուժերը շարունակում են պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Փաստաբանների պալատը` նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, երթով գնացին Ազգային ժողով, իսկ այնուհետև այն շարունակեցին դեպի դատախազություն: Փաստաբանները կազմել են երկու դիմում՝ ուղղված Ազգային ժողովին: Մեկը հասցեագրված է նախկին փաստաբաններին, որոնք հիմա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ են: Փաստաբանները նրանցից պահանջում են վայր դնել պատգամավորական մանդատը: Երկրորդ պահանջն ուղղված էր ԱԺ նախագահին: Նրանք պահանջում են, որ նախագահն ու պատգամավորներն անվստահություն հայտնեն վարչապետին և չեղարկեն ռազմական դրությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում իրականացրել է աերոնկարահանում՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը։ Մասնավորապես, ժամը 14։00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է 8500: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հրապարակ տանող փողոցներում երթևեկություն չկա: "Հայրենիքի փրկության շարժման" հանրահավաքն այս անգամ ոչ թե Ազատության, այլ Հանրապետության հրապարակում է: Քաղաքի կենտրոնում վանկարկումներ են: Նրանք պատերազմի բոլոր ձախողումները կապում են Փաշինյանի հետ: Վազգեն Մանուկյանը բոլորին կոչ է անում միանալ իրենց շարժմանը, պայքարել, որ վարչապետն օր առաջ հրաժարական տա, կոչ է անում բանակին միանալ իրենց, մինչդեռ օրենքով զինված ուժերը պետք է ապահովեն Հայաստանի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Ըստ Սահմանադրության՝ զինվորականները քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն և գտնվեն քաղաքացիական վերահսկողության ներքո: 


Ոստիկանները, որոնք շրջափակել էին կառավարության շենքը, իրենք հանրահավաքի մասնակիցների կողմից հայտնվեցին շրջափակման մեջ: Փաշինյանի հրաժարականը պահանջողները մի քանի ժամ փակ պահեցին կառավարության շենքի երկու մուտքերը: Ընդդիմությունն առաջարկել էր նաև այսօր համազգային դասադուլ և գործադուլ անել: Կոչերն անպատասխան չէին մնացել, բայց ոչ բոլորն էին արձագանքել:

Հանրապետության հրապարակում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Հանրապետության հրապարակում ցուցարարները վրաններ են տեղադրել, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շուրջօրյա ցույցեր են լինելու և այսօր ցուցարարները գիշերելու են այնտեղ: Նա նշեց, որ ովքեր ցանկանում են միանալ և ակցիան շարունակել մինչև լուսաբաց, կարող են մնալ, ովքեր չեն ցանկանում, ապա կարող են միանալ վաղը: Մանուկյանը նաև հայտնեց, որ հաշվի առնելով ցուրտ եղանակը՝ գիշերը վառարաններ և խարույկներ կվառվեն՝ հնարավորինս չաղտոտելով տարածքը: Նա ոստիկաններին կոչ արեց չխոչընդոտել այդ գործընթացը:   

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այսօր երեկոյան կրկին աերոնկարահանում է իրականացրել Հանրապետության հրապարակում, որտեղ շարունակվում էր ընդդիմության հանրահավաքը։ Ըստ այդմ, աերոնկարահանման և մարդկանց անհատական հաշվարկի միջոցով արձանագրվել է, որ 19։00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում է գտնվել մոտ 1850 մարդ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Թեմայի այլ նորություններ