Գյումրիում տեղի է ունեցել անհնազանդության ակցիա վարչապետի հրաժարականի պահանջով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գյումրիում տեղի է ունեցել անհնազանդության ակցիա վարչապետի հրաժարականի պահանջով

Գյումրիում տեղի է ունեցել անհնազանդության ակցիա վարչապետի հրաժարականի պահանջով

Գյումրիում տեղի է ունեցել անհնազանդության ակցիա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ակցիան կազմակերպել են ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչները:  Նրանք կարճ  ժամանակով՝  ժամը 12:00-12:30-ը, փակել էին քաղաքի   կենտրոնական հատվածի 3 ճանապարհներ:   

«Պահանջը մեկն է՝ վարչապետի հրաժարականը: Այս ակցիաներով փորձում ենք ցույց տալ, որ անտարբեր չենք երկրի ճակատագրի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշել է ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Գալստյանը: 

«Հայրենիքի փրկության շարժում»-ը, որը ձևավորվել է ընդդիմադիր 16 քաղաքական ուժերի կողմից,  դեկտեմբերի 8-ից հայտնել է ՀՀ տարածքում անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Դեկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկնարկելու է երթ:

Թեմայի այլ նորություններ