Գոյություն ունի աշխատավարձի ինչ-որ ողջամիտ շեմ, որից ներքև որևէ մեկը չպետք է ստանա. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    26 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Գոյություն ունի աշխատավարձի ինչ-որ ողջամիտ շեմ, որից ներքև որևէ մեկը չպետք է ստանա. Արարատ Միրզոյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կողմ է գործընկերների՝ նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու առաջարկին:

Միրզոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դարձնելու վերաբերյալ նախագծի քննարկմանն իր ելույթում:

Նա նշեց՝ իհարկե, մարզային գրադարանավարուհիների աշխատավարձները ևս պետք է բարձրացվեն, սակայն կա մի շեմ, որից ներքև չպետք է ստանա որևէ մեկը՝ լինի պահակ, հավաքարար, բանվոր, թե այլ մեկը:

«Գործընկերներից մեկն ասաց, թե ինչպես կարող են մարզային գրադարանում աշխատողն ու մաքրությանը հետևող աշխատակիցը ստանալ նույն աշխատավարձը, իհարկե, արդար չէ: Բայց մենք նույն խնդրի առաջ կանգնել էինք, երբ կենսաթոշակը և մի շարք նպաստներ բարձրացնում էինք՝ դարձնելով 25 հազար 500 դրամ: Այդ ժամանակ ևս նույնն էր ասվում, բայց գոյություն ունի ինչ-որ ողջամիտ շեմ, որից ներքև որևէ մեկը չպետք է ստանա՝ անկախ նրանից, թե որքան է աշխատել կամ չի աշխատել»,-ասաց Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ նախագիծը սոցիալական  կարևոր նշանակություն ունի, և իրենց նախընտրական խոստման մեջ կար այդ բաղադրիչը:

 

Թեմայի այլ նորություններ