Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից

Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից

2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին, ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանը զերծ պահել Զինված ուժերը քաղաքական շահարկումներից և նախընտրական քարոզարշավից։ Կութ համայնքում լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հիշեցրեց, որ բանակը ապաքաղաքական կառույց է։

«Այսօր մեր բանակը իր տեղում է, կատարում է իր առաքելությունը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորման հրամանատարի առաջադրանքները զորքը պատշաճ իրականացնում է»,- ընդգծեց Պետրոսյանը։

Գնդապետի խոսքով՝ կամա, թե ակամա բոլոր ներքաղաքական գործընթացները ազդեցություն են ունենում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա։ 

« Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելով, ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը»,- եզրափակեց Պետրոսյանը։

Թեմայի այլ նորություններ