Գևորգ Գորգիսյանը մանրամասներ հայտնեց ԱԱԾ հրավիրվելու առնչությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    26%
    11 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    91%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    51%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    26%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    88%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    26%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    62%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գևորգ Գորգիսյանը մանրամասներ հայտնեց ԱԱԾ հրավիրվելու առնչությամբ

Գևորգ Գորգիսյանը մանրամասներ հայտնեց ԱԱԾ հրավիրվելու առնչությամբ

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել՝ որպես վկա: Այս մասին Գորգիսյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ մանրամասներ ներկայացնելով նախորդ օրը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումից:

«Ինչպես հասկացա ԱԱԾ-ից ստացված նամակից, նոյեմբերի 9-10-ի օրերին ԱԺ քաղաքացիների մուտք գործելու հետ կապված գործի ուսումնասիրության շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա: Դեռ չեմ գնացել, մոտ ապագայում կայցելեմ»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց, որ չգիտի, թե ինչ են ուզում հարցնել իրենից:

Պատգամավորը կապի մեջ է քննիչի հետ, քառօրյա նիստից հետո կպայմանավորվի, կգնա:

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել էր հայտարարություն ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին, քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, մի քանի տասնյակ մարդ մտել էր խորհրդարանի շենք, հասել մինչև նիստերի դահլիճ: Մի քանի տասնյակ քաղաքացի մտել էր նաև Կառավարության շենք: Վնասվել էր մեծ քանակությամբ գույք ու տեխնիկա: Հարձակման էր ենթարկվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ