Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է ԱՄՆ-ի հետ համագործակցության անհրաժեշտությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    26 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է ԱՄՆ-ի հետ համագործակցության անհրաժեշտությունը

Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է ԱՄՆ-ի հետ համագործակցության անհրաժեշտությունը

Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը հակասություն չի տեսնում Եվրոպայի միակողմանի ուժեղացման եւ եվրատլանտյան հարաբերությունների միջեւ։ Նա այս մասին հայտարարել է տեսակապով ելույթ ունենալով Համբուրգում Բունդեսվերի համալսարանի ուսանողների առջեւ, փոխանցում է DW-ն։ 

«Անվտանգության քաղաքականությանը վերաբերող հարցում մենք շարունակում ենք ԱՄՆ-ից կախված մնալ եւ միաժամանակ պարտավոր ենք ապագայում, որպես եվրոպացիներ, ինքներս անել այն, ինչը միչեւ հիմա մեր փոխարեն արել են ամերիկացիները»,- նշել է նա։

Նա միաժամանակ «պատրանք» է անվանել այն պատկերացումը, որ հնարավոր է Եվրոպայում «անվտանգություն, կայունություն եւ բարեկեցություն երաշխավորել առանց ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի»։ Երկրորդ աշխարհամարտի ավարտի տարիներից Գերմանիան «կայունության մեջ է ապրում, որը համատեղ ստեղծել է իր եվրոպական հարեւանների եւ ԱՄՆ-ի հետ», ընդգծել է Կրամպ-Կարենբաուերը։

«Ռազմավարական իրադրությունը մեր աչքերի առաջ փոխվում է եւ խորանում»,- նշել է Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավարը։ Բացի ԱՄՆ նախագահի ընտրություններից, նա մարտահրավերների թվում նշել է, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը եւ Ռուսաստանի պահվածքը, որը «վստահորեն շարունակում է եւ անգամ սպառազինությունը մեծացնում է սովորական եւ միջուկային հրթիռներով»։

Խոսելով ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենի մասին՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը չի բացառել, որ նա կարող է վերանայել Գերմանիայում ամերիկյան զինվորականների թվի կրճատման մասին որոշումը, որն ընդունել էր Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ։ Առաջատար ամերիկյան լրատվամիջոցների տեեկություններով՝ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հանրապետական Թրամփին հաղթելու համար ստացել է Ընտրիչների կոլեգիայի բավարար թվով ձայներ։ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը չի ճանաչում պարտությունը եւ փորձում է քվեարկության արդյունքները վիճարկել դատարաններում։

Թեմայի այլ նորություններ