Գաբունիային պետական պաշտպանություն է առաջարկվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    32 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    66%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Գաբունիային պետական պաշտպանություն է առաջարկվել

Գաբունիային պետական պաշտպանություն է առաջարկվել

«Մթավարի արխի» հեռուստաընկերության մեկնաբան Գիորգի Գաբունիան, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել, այսօր հայտարարել է, որ պետությունն իրեն պաշտպանություն  է առաջարկել:   «Պետությունն ինձ պաշտպանության առաջարկ է արել, ասել են, որ նույնիսկ կարող եմ դեմքս փոխել, անունս ու ազգանունս: Ինքս պետք է որոշեմ՝ ինչ է անհրաժեշտ ինձ: Պետք ա փաստաբանի հետ քննարկեմ: Պետք է վտանգները գնահատել», — ասել է Գաբունիան:

Հիշեցնենք՝ անցյալ տարի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում Գաբունիան հեղինակային «Պոստսկրիպտում»  հաղորդման ընթացքում  մեկ րոպե տևողությամբ ռուսերենով վիրավորական՝ այդ թվում նաև սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահ  Պուտինի հասցեին: Լրագրողն այդ դեպքից հետո հեռացվեց հեռուստաընկերությունից։ Գաբունիան եթեր վերադարձավ «Ռուսթավի 2»-ի նախկին ղեկավարների կողմից հիմնադրված՝ «Մթավարի արխի» հեռուստաընկերությունում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Վրաստանի հակաահաբեկչական ծառայությունը  ձերբակալել է Ռուսաստանի դաշնության  քաղաքացի, Ինգուշեթիայի բնակիչ 38-ամյա Վասամբեկ Բոկովին, որը ենթադրաբար Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի պատվերով պետք է սպաներ լրագրող Գիորգի Գաբունիային:

Ի դեպ՝ Կադիրովը Վրաստանին սպառնացել էր նաև 1 տարի առաջ:  Հակառուսական բողոքի ալիքի համատեքստում Թբիլիսիում կատարվող իրադարձությունները մեկնաբանելիս նա ասել էր. «Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է, իսկ Ռուսաստանում ոչ պաշտոնական տվյալներով գրեթե մեկ միլիոն վրացի է ապրում: Մեր ժողովուրդները  բարեկամության և միասնության դարավոր կապ ունեն»: 

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ իրենց հաջողվել է ծանրագույն հանցագործություն կանխել։ «Սա հանցագործություն էր երկրի քաղաքացու, առավել ևս հայտնի լրագրողի դեմ, և  նախաքննության հետ կապված բոլոր տեղեկությունները թափանցիկ ու հասանելի են լինելու հանրությանը»,֊ վստահեցրել է երկրի վարչապետը։

Աղբյուր՝ aliq.ge

Թեմայի այլ նորություններ