Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա հարձակված թուրքերի դատական 1-ին նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա հարձակված թուրքերի դատական 1-ին նիստը

Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա հարձակված թուրքերի դատական 1-ին նիստը

Ֆրանսայի Դեսին քաղաքում հուլիսի 24-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման տասնյակ զինված երիտասարդներ հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա և նյութական մեծ վնասներ պատճառել: Ձերբակալվել էին կազմակերպիչը՝ Ահմեթ Չեթինը և այդ կազմակերպության ևս 4 անդամ։ Նրանք մեղադրվում են հայերի դեմ ատելություն հրահրելու մեջ։

Նշենք, որ սա հուլիսի 24–ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի՝ (CDCA) ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:

Սեմտեմբեր 17-ին կայացել է այդ գործով դատական առաջին նիստը։ 

Ֆրանսաիայի Բուրկ ան Բրեսի դատախազության կողմից Չեթինի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ նշված հանցանքի համար 6 ամսվա պայմանական ազատազրկում, 5 տարի ընտրվելու իրավունքից զրկվելու և 2․000 եվրո վճարելու պահանջ է ներկայացվել։

Փաստաբանը նշել է, որ Չեթինն ընդունել է իր սխալն ու դադարեցրել է քաղաքական բոլոր գործունեությունները։

Նշենք, որ Չեթինը սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ ասել էր․

«Թուրքիայի կառավարությունը թող ինձ ամսական 2․000 եվրո և զենք տրամադրի, ես էլ Ֆրանսիայի ցանկացած կետում կանեմ այն, ինչ անհրաժեշտ է»։ 

Դատավճիռը կայացվելու է նոյեմբերի 5-ին։ 

Հիշեցնենք, որ մոտ 500 ֆրանսիահայեր հուլիսի 24-ին խաղաղ բողոքի ցույց էին իրականացնում ընդդեմ Ադրբեջանի սադրանքների։ Թուրքական աջակողմյան, ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները թուրքական դրոշներով, երկաթե ձողերով և դանակներով հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա։ Սակայն հարձակումը կանխվել էր ֆրանսիական ոստիկանության միջամտության արդյունքում։

 

Աղբյուր`    tr.euronews.com

Թեմայի այլ նորություններ