Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով կլսվի բոլորի ձայնը, և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի. Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով կլսվի բոլորի ձայնը, և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի. Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով կլսվի բոլորի ձայնը, և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի. Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին, թե ինչու է ցանկանում խորհրդակցել քաղաքական ուժերի հետ: 
 
Վարչապետն ասել է.
 
«Առաջին հերթին խոսքը խորհրդակցությունների մասին է: Այսօրվա մեր օրենսդրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միայն մի մեխանիզմ կա: Վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, դա նշանակում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սրա համար պետք է համաձայնություն ձեռք բերել խորհրդարանական ուժերի հետ: Կա այլ տարբերակ՝ մենք Սահմանադրության փոփոխություն ենք իրականացնում, և խորհրդարանը ստանում է ինքնալուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն: Ինչո՞ւ եմ խորհրդակցությունների հրավիրում: Կարևոր է, որ այդ որոշումը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերելով»: 
 
Ընդդիմության փաստարկներին, թե երկրում անկայունություն է, պատերազմում պարտվել ենք, և հասարակությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, ի պատասխան՝ վարչապետը նշել է.
 
«Դուք ինքներդ նշեցիք, որ մարդիկ բաժանվում են համակրողների և չհամակրողների, և, հետևաբար, կան մարդիկ, ովքեր պահանջում են, որ հրաժարական տամ, կան մարդիկ, ովքեր պահանջում են, որ հրաժարական չտամ: Իմ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ ենք մենք ելնում այն կանխավարկածից, որ այդ մարդկանց մի մասի ձայնը պետք է լսվի, մյուս հատվածի ձայնը չպետք է լսվի: Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով կլսվի բոլորի ձայնը, և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի:
 
Ըստ էության, սա հանրային համերաշխություն ձևավորելու մի մեխանիզմ է: Բանավեճը հետևյալը չէ՝ ո՞վ պետք է որոշի իշխանության ճակատագիրը: Իմ և ՀՀ Սահմանադրությամբ նախանշված կանխավարկածն այն է, որ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը»: 

Թեմայի այլ նորություններ