Երկրորդ աշխարհամարտի տարիներին 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական լեգիոներական խմբավորումներում․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    86%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Երկրորդ աշխարհամարտի տարիներին 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական լեգիոներական խմբավորումներում․ Փաշինյան

Երկրորդ աշխարհամարտի տարիներին 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական լեգիոներական խմբավորումներում․ Փաշինյան

Քանի որ հարցերը նախապես գիտեի, հնարավորություն ունեմ հարցերին որոշակի փաստական տվյալներով պատասխանել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողներից մեկը մեջբերել էր Ադրբեջանի նախագահի՝ վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի հատված, որում Ալիեւը շահարկել էր Գարեգին Նժդեհի հերոսացման հարցը եւ մեղադրել ՀՀ-ին՝ ֆաշիզմին տուրք տալու մեջ։

«Նախ՝ Գարեգին Նժդեհի հետ կապված մի նրբության դեռեւս Աշխաբադում հենց ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ժամանակ եմ անդրադարձել։ Դրանից հետո ռուսական մամուլում մի շատ լավ հոդված կարդացի, որտեղ ասվում էր, որ Գարեգին Նժդեհը ռուսական բանակի սպա է եղել եւ ռուսական բանակի կազմում մասնակցել է Բալկանյան պատերազմին եւ պարգեւատրվել է»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ այս առումով Ռուսաստանում նույնպես Գարեգին Նժդեհին՝ որպես պատմական ֆիգուր եւ որպես ռուսական բանակի սպա» պետք է վերաարժեւորեն։

 
 

Բայց ընդհանուր առմամբ, Փաշինյանի կարծիքով, Ադրբեջանի քաղաքականությունը հետեւյալյն է՝ նրանք ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին եւ ցույց տալ, որ հայերը ֆաշիստական Գերմանիայի եւ նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են եղել։ Փաշինյանը ներկայացրեց մի քանի փաստեր, որոնց հիման վրա շուրջ 600 հազար մարդ մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին՝ ընդ որում ավելի քան 100 հազար հայ մասնակցել է Խորհրդային միությունից դուրս։ Ըստ այդ տվյալների նաեւ՝ 300 հազար հայ զոհվել կամ անհայտ կորել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, 65 հայ էլ ստացել է գեներալի կոչում։ Ընդհանուր առմամբ՝ Խորհրդային միության գոյության ընթացքում 115 հայ գեներալ է եղել եւ 4 մարշալ։

«Խորհրդային միության հայազգի 107 հերոսներից 27-ին տրվել է «Փառքի ասպետ» կոչում, եւ նրանցից մեկն իմ մայրական կողմի տատիկի եղբայրն է»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ Սովետական միության հերոսների ցանկում հայերը 6-րդն են։ Փաշինյանի պնդմամբ՝ հնարավոր չէ հայ ժողովրդի մասնակցությունը եւ ավանդը Երկրորդ աշխարհամարտին նսեմացնել։ Վարչապետի կարծիքով՝ քանի որ ադրբեջանցիներն անընդհատ փորձում են հայերին ներկայացնել որպես նացիստների հետ համագործակցող, նա ներկայացրեց եւս մի քանի փաստեր։

«Երկրորդ աշխարհամարտի տարիներին մոտավրապես 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական լեգիոներական խմբավորումներում, եւ գոյություն է ունեցել ադրբեջանական լեգիոն, որն ունեցել է դրա համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտենրը՝ սկսած հագուստից»,-ասաց նա եւ ցույց տվեց մի շարք լուսանկարներ՝ այդ տարիներին հրապարակված մի քանի աղբյուրներից։ Նա ցուցադրեց նաեւ այդ տարիներին Գերմանիայում լույս տեսնող «Ադրբեջան լեգիոներական» պաշտոնաթերթի առաջին էջը։ «Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մահամադ Ամին Ռասուզադե անունով, սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ»,- ասաց վարչապետն ու նշեց, որ 2014 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Ադրբեջանում մեծ շուքով նշվել է Ռասուզադեի 130 ամյակը եւ ավելին՝ այդ կապակցությամբ հոբելյանական դրոշմանիշ է թողարկվել։

«Ես այս փաստերը հրապարակեցի՝ ի ցույց դնելու համար, թե ինչքանով են գաղափարական եւ արժեքային առումով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները անկեղծ։ Ինչպես կարելի է ներկայանալ որպես նացիզմի հակառակորդ եւ նացիզմի կողմնակից լինելու մեջ մեղադրել Հայաստանին, երբ Ադրբեջանում անձամբ Ալիեւը կազմակերպում է նացիստական ռեժիմի ադրբեջանցի աջակցի փառաբանումը»,- եզրափակեց Փաշինյանը։

Աղբյուր՝ armtimes.com

Թեմայի այլ նորություններ