Երևանի Արաբկիր համայնքի Վահագն Դավթյանի անվան այգուց մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ, որը կրում է «Արժանապատվության երթ» կարգախոսը։
Երթի մասնակիցները կքայլեն մինչև Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները կպատասխանեն ներկաների հարցերին: