Էրդողանն իր աջակցությունն է հայտնել «եղբայր» Ադրբեջանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    26%
    30 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    41%
    22 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Էրդողանն իր աջակցությունն է հայտնել «եղբայր» Ադրբեջանին

Էրդողանն իր աջակցությունն է հայտնել «եղբայր» Ադրբեջանին

Թուրքիայի նախագահը հուլիսի 14-ին ելույթ է ունեցել կառավարության նիստից հետո, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին։

Էրդողանը մտահոգություն է հայտնել հատկապես այն առթիվ, որ այս անգամ հայ–ադրբեջանական բախումները տեղի են ունենում ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Թուրքիայի նախագահը, անտեսելով Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը, սահմանին իրավիճակի սրման մեջ մեղադրել է Հայաստանին։

«Անկասկած այս հարձակումը մի իրադարձություն է, որը Հայաստանի տրամաչափից դուրս է։ Նպատակն է սադրիչ գործողություններով արգելափակել ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացը և տարածաշրջանում նոր բախման գոտիներ ստեղծել։ Թուրքիան, որն Ադրբեջանի հետ հնագույն բարեկամական կապեր և եղբայրական հարաբերություններ ունի, երբեք չի հապաղի դեմ կանգնելու Ադրբեջանի իրավունքների, հողերի նկատմամբ բոլոր տեսակի հարձակումներին։ Մեր պարտքն է մոբիլիզացնել տարածաշրջանում և աշխարհում քաղաքական, դիվանագիտական և հասարակական մեր կապերը։ Շարունակելու ենք մեր բոլոր հնարավորություններով բարեկամ  և եղբայր Ադրբեջանի կողքին լինել», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Աղբյուր՝ ermenihaber.am

Թեմայի այլ նորություններ