Էրդողանի կուսակցության խոսնակն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    34%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Էրդողանի կուսակցության խոսնակն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին

Էրդողանի կուսակցության խոսնակն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին

Թուրքիայում իշխող և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գործողությունները դատապարտող հայտարարությամբ։

«Twitter» միկրոբլոգի իր էջում Չելիքը այդ մասին գրառում է արել՝ նշելով հետևյալը. «Մենք խստիվ դատապարտում ենք Հայաստանի ագրեսիան մեր Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանը թող վստահ լինի, որ դա չի մնալու անպատասխան»։

Նա իր գրառումն ավարտել է այն հավաստիացումով, որ Թուրքիան ցանկացած ժամանակ, ցանկացած պայմաններում Ադրբեջանի կողքին է։

Հիշեցնենք, որ հւլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ։

Աղբյուր՝ ermenihaber.am

Նշենք. որ հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»:

Թեմայի այլ նորություններ