Երբ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զուտ պաշտոնական, անգամ ռազմավարական հարաբերությունները դառնում են նաև ընկերական
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Երբ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զուտ պաշտոնական, անգամ ռազմավարական հարաբերությունները դառնում են նաև ընկերական

Երբ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զուտ պաշտոնական, անգամ ռազմավարական հարաբերությունները դառնում են նաև ընկերական

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո հնչում էին դժգոհություններ այն մասին, թե Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները այլևս լավ չեն, այդ թվում երկրների ղեկավարների մակարդակով: Փորձեր էին արվում անգամ Արցախյան նոր պատերազմի ընթացքում պաշտոնական Մոսկվայի թվացյալ չեզոքությունը օգտագործել վերը նշված թեզը հիմնավորելու համար։ Սակայն կրեմլյան մեսիջները հատկապես երեկ և այսօր փաստում են հակառակը։

Ինչպես գիտեք, ես անընդհատ աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ, և Հայաստանի ղեկավարությունը ոչ մի հարց չունի Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ:

Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով Արցախում սկսված պատերազմի մասին:

Ավելին Ռուսաստանի Նախագահը ընդգծված մանրամասնեց նաև ՀԱՊԿ-ի թվացյալ իներտության հանգամանքը։

Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Մենք Հայաստանի առջև որոշակի պարտավորություններ ունենք այդ պայմանագրի շրջանակներում, բայց մարտական գործողությունները, որոնք ցավոք շարունակվում են մինչ օրս, դրանք ընթանում են ոչ Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այդ պայմանագրի շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ կատարել ենք, կատարում և կատարելու ենք մեր պարտավորությունները։ Լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց Պուտինը։

Դատելով ՌԴ վերլուծական հանրության արտահայտություններից և դաշնային հեռուստաալիքների քաղաքական շուոների մասնակիցների կոնկրետ հայտարարություններից, ինչպես նաև InterLur.com-ի ռուսաստանյան աղբյուրներից։  Այժմ Փաշինյանի և Պուտինի հարաբերություններ շատ լավ են, սառույցը կոտրվել է: ավելին, նրանց մտերմությունը միտված է վերածվել ընկերության:

 

Թեմայի այլ նորություններ