ԵՄ-ն իրական քայլեր է ակնկալում Թուրքիայից. Ֆրանսիայի ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԵՄ-ն իրական քայլեր է ակնկալում Թուրքիայից. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՄ-ն իրական քայլեր է ակնկալում Թուրքիայից. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Թուրքիան չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է ձեռնարկի իրական գործողություններ, որոնք կբարելավեն իրավիճակը աշխարհի մի շարք տարածաշրջաններում ու բարենպաստ ազդեցություն կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա: Այս կարծիքը, ըստ ՏԱՍՍ-ի տեղեկատվության, կիրակի հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով ֆրանսիական LCI լրատվական հեռուստաալիքի եթերում:

«Նախագահ Էրդողանի վերջին երկու-երեք օրվա ընթացքում արված հաշտեցնող հայտարարությունները բացարձակապես բավարար չեն: Մենք իրական գործողություններ ենք սպասում»,- ասել է Լե Դրիանը: Դրանց թվում, ինչպես նշել է ֆրանսիացի նախարարը, կան «շատ պարզ գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն Միջերկրական ծովում և Լիբիայում, կան նաև պարզ գործողություններ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ»,- նշել է նախարարը՝ կարևորելով այդ տարածքից սիրիացի զինյալների հեռացումը, որոնք այնտեղ են հայտնվել Թուրքիայի օգնության շնորհիվ:

«Մենք շատ տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ մատնանշեով այդ երկրի «էքսպանսիոնիստական ​​նկրտումները» Լիբիայում և Միջերկրական ծովում, որտեղ «Թուրքիան դե ֆակտո ագրեսիվ գործողություններ է իրականացնում ԵՄ անդամ երկու երկրի դեմ»:

«Դեկտեմբերին կայանալու է Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ էլ կտրվեն տեղի ունեցող իրադարձությունների գնահատականները»,- ասել է Լե Դրիանը:

Թեմայի այլ նորություններ