Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Վեհափառ Հայրապետի արձագանքը տեսակետներին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Վեհափառ Հայրապետի արձագանքը տեսակետներին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին

Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Վեհափառ Հայրապետի արձագանքը տեսակետներին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում մատուցած տարեվերջյան պատարագից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ օրվա խորհրդին՝ նշելով, որ ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունն արտահայտելու համացանցում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հնչած բռնի, սպառնալի կոչերին ի պատասխան։

«Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերը և նվիրումը հանդեպ մեր Առաքելական Սուրբ եկեղեցին»,- շեշտեց նա։

Արձագանքելով տեսակետներին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին, Վեհափառ Հայրապետն ընդգծեց. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով, և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաև արտահայտում է իր վերաբերմունքը և տեսակետը, և որևիցե կերպ սա չպետք է այլ մեկնաբանություն ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս՝ եկեղեցի։

Պատասխանելով «Դա Աստվածահաճո՞ է» հարցին՝ նա նկատեց. «Եթե արտահայտած տեսակետն ի պաշտպանություն ազգային մեր շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, դա Աստվածահաճո է»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք համացանցում հարձակումները եկեղեցու վրա ուղղորդվա՞ծ են, Գարեգին Բ կաթողիկոսն ընդգծեց. «Չեմ կարող նման հաստատում կատարել, որովհետև չգիտեմ, թե ովքեր են և ինչ ծավալի հարձակումներ են»։  

Ինչպես հաղորդեց մեր թղթակիցը,  դեկտեմբերի 27-ին Մայր աթոռում բողոքի ակցիաներ չեն իրականացվել և որևէ միջադեպ չի գրանցվել։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերել են դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն: Այդ կոչերն ու գրառումներն ուղեկցվել են Հայ Առաքելական Եկեղեցու Հովվապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով, ատելություն պարունակող խոսքով ու անգամ բռնության կոչերով:

 

Թեմայի այլ նորություններ