Էականորեն կրճատվում է Սնանկության դատարանին կառավարչի թեկնածություն ներկայացնելու ժամկետը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    66%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    92%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.31044
  • Դոլար = 388.242

Էականորեն կրճատվում է Սնանկության դատարանին կառավարչի թեկնածություն ներկայացնելու ժամկետը

Էականորեն կրճատվում է Սնանկության դատարանին կառավարչի թեկնածություն ներկայացնելու ժամկետը

Սնանկության ոլորտի բարեփոխումների արդյունքում Սնանկության դատարանի կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա սնանկության կառավարիչների թեկնածուների վիճակահանությունը 2020թ. ապրիլի 15-ից իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից՝ հատուկ համակարգչային ծրագրով, ընդ որում, նախկինի համեմատ այժմ ընտրությունն իրականացվում է տարածքային սկզբունքով՝ ըստ հատուկ ալգորիթմի և այն կառավարիչների ցանկից, որոնք սպասարկում են տվյալ գործին համապատասխանող տարածքը: Այս մասին հայտում են Արդարադատության նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արդյունքում Սնանկության դատարանից ստացված պահանջագրերով վիճակահանությունը իրականացվում է բավական սեղմ ժամկետում, հիմնականում հենց պահանջագրի ստացման օրը և վիճակահանության արդյունքները սեղմ ժամկետում ներկայացվում են Սնանկության դատարանին և հրապարակվում են Նախարարության կայքում՝ միաժամանակ էլեկտրոնային ծանուցում ուղարկելով սնանկության կառավարչին: 

Սրանով էականորեն կրճատվում է Սնանկության դատարանին կառավարչի թեկնածություն ներկայացնելու ժամկետը: Բացի այդ, կատարված բարեփոխումների արդյունքում էականորեն կրճատվելու է նաև փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես, Սնանկության դատարանից կառավարչի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ պահանջագրերը արդեն հնարավոր է դարձել ներկայացնել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:

Կառավարչի ընտրության վիճակահանության արձանագրությունը ևս հնարավոր է ներկայացնել Սնանկության դատարան էլեկտրոնային եղանակով՝ դրանով ապահովելով արագ և մատչելի կապ Սնանկության դատարանի և Արդարադատության նախարարության միջև:

Թեմայի այլ նորություններ