Ձուկը ջրում խոսակցություններ պետք չի վարել. Մարուքյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ձուկը ջրում խոսակցություններ պետք չի վարել. Մարուքյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին

Ձուկը ջրում խոսակցություններ պետք չի վարել. Մարուքյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից:

«Քննարկել ենք երկրում այս իրավիճակից ելքերը: Ես իմ տեսլականն եմ ներկայացրել, ինքը՝ իր: Զրուցել ենք, պայմանավորվել ենք շարունակել հանդիպումները»,- ասել է Մարուքյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: 

ԼՀԿ ղեկավարը միաժամանակ հիշեցրել է, որ վարչապետը հրաժարական չի տվել ու կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր չէ: 

 

«Ժողովրդի լեզվով ասած՝ ձուկը ջրում խոսակցություններ պետք չի վարել: Վարչապետի պաշտոնը երբ թափուր լինի, այդ ժամանակ արդեն կլինեն առաջադրումներ»,- ասաց Մարուքյանը:

Իսկ թե ինչու էր ԼՀԿ-ն ավելի վաղ հայտարարել, որ Մարուքյանն է իրենց վարչապետի թեկնածուն, նա մեկնաբանեց. «Մեզ իրազեկել են, ասել են՝ մեր թեկնածուն այսինչ մարդն է: Մենք էլ իրազեկել ենք, ասել ենք, որ 2018 թ. դեկտեմբերի ընտրություններին մասնակցել ենք մեր թեկնածուով»:

Թեմայի այլ նորություններ