Դուք եռատոնը եռահարամ արեցիք․ Արմեն Աշոտյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դուք եռատոնը եռահարամ արեցիք․ Արմեն Աշոտյան

Դուք եռատոնը եռահարամ արեցիք․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Դուք եռատոնը եռահարամ արեցիք:

Լկտիության, աներեսության, երեսպաշտության պառադ էր: Իր վերջին ելույթով Նիկոլը կրկին ապացուցեց, որ հենց ինքն է այս ամենի հովանավորը, պլատինե սպոնսորը:

Դո՞ւք եք խոսում բռնությունից:
Դո՞ւք եք խոսում ահաբեկումից:
Դո՞ւք եք խոսում սադրանքներից:
Դո՞ւք եք խոսում սպառնալիքներից:
Դո՞ւք եք խոսում վիրավորանքներից:
Դո՞ւք եք խոսում կանանց նկատմամբ հետապնդումներից:

ԴՈ՞ՒՔ:

Մոռացե՞լ եք ձեր արածները, տներ գնա՞լը, դագաղնե՞րն ու ժապավեննե՞րը, քֆուրնե՞րն ու հեռախոսազանգե՞րը: Իսկ մինչև այսօր շարունակվող հոգեբանական, իրավական տեռո՞րը:

Իսկ Մարուքյանի օրինակով մի բան կասեմ ընդամենը: Եթե ժամանակին այս ամենը դատարապարտեիք ոչ թե թաքուն, Viber-ով, կամ Whatsup-ով, այլ հրապարակավ, ուղիղ և նրանց դեմքին, գուցե այսօր այս ամենի զոհը հենց դուք չդառնայիք:

Չգիտեմ, կորոնավիրուսի «զրոյական պացիենտին» երբևէ կգտնեն, թե չէ, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակի «զրոյական պացիենտի» անունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան»:

Թեմայի այլ նորություններ