Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև Հայաստանում ու Արցախում կա ապագա. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    29%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    46%
    11 կմ/ժ
  • Լոռի 5°C
    74%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    29%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    83%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    29%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև Հայաստանում ու Արցախում կա ապագա. Նիկոլ Փաշինյան

Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև Հայաստանում ու Արցախում կա ապագա. Նիկոլ Փաշինյան

«Սիրելի ժողովուրդ, չհուսահատվե՛ք, չվհատվե՛ք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև Հայաստանում կա ապագա: Հայաստանում, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր ապագան»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որն ուղեկցվեց իշխող խմբակցության ծափահարություններով:

Ինչից հետո վարչապետը շեշտեց՝ ապագայի մասին խոսակցություններն ամենակարևորն են.

«Ապագայի մասին խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք որպես բանակցային հարց պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Մենք սա պետք է ձևակերպենք ոչ թե որպես ռազմական, այլ որպես բանակցային, քաղաքական հարց»:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ պետք է հետևողականորեն շարունակել Լեռնային Ղարաբաղի համար «Անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը.

«Դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում: Դա ուղղակի աներևակայելի մի բան է: Կարծում եմ՝ մենք բոլոր հնարավոր ամբիոններից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվեր մի երկրում, որը հայատյացության, ատելության ամենամեծ և ամենակարևոր դրսևորումն է, և սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պետք է կազմի»,-ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ