Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    38%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում եւ դա պետք է ճիշտ գնահատել, որովհետեւ անհամաչափ ուժերի դեմ էին մեր հերոսները դիմադրում։ Հիմա մեր խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի իրավիճակը կայունանա»,- ասաց ԱԳ նախարարը։

Անդրադառնալով իր անվան շուրջ տարածվող լուրերին Այվազյանն ասաց, որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, թե ինքն ինչ մարդ է․ «Եթե ես այս պատասխանատվությունը վերցրել եմ, ուրեմն նախ եւ առաջ գտնում եմ, որ սա մեր պարտքն է։ Այսօր, երբ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ բոլորիս պարտքն է անել հնարավորինը եւ արժանապատիվ լուծում գտնել։ Սա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»։

Հարցին՝ ստորագրված փաստաթղթում դրական կետ կա՞ Հայաստանի համար, նա պատասխանեց՝ դրականն այն էր, որ պատերազմը կանգնեցվեց։

Թեմայի այլ նորություններ