Դավաճանները նրանք են, որ երկաթբետոնե պարիսպով տներ են սարքել, հողից դիրքեր. պատգամավորի կոչը՝ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դավաճանները նրանք են, որ երկաթբետոնե պարիսպով տներ են սարքել, հողից դիրքեր. պատգամավորի կոչը՝ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը

Դավաճանները նրանք են, որ երկաթբետոնե պարիսպով տներ են սարքել, հողից դիրքեր. պատգամավորի կոչը՝ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Ազգային ժողովի ամբիոնից դիմեց Ոստիկանության պետին եւ ԱԱԾ տնօրենին՝ կոչ անելով Երեւան քաղաքում շատ արագ վերականգնել հասարակական կարգը։

«Այսօր առավոտյան մի շարք սադրիչներ՝ ունենալով անձնական շահեր, փակել են Ազգային ժողովի մուտքերը եւ սադրանքներ են գործել մի շարք պատգամավորների նկատմամբ՝ ԱԺ մուտք գործելու ժամանակ։ Ես դիմում եմ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին, խնդրում, հորդորում ու պահանջում եմ, որպեսզի շատ արագ Երեւան քաղաքում վերականգնվի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների», - հայտարարեց Սարգսյանը։

Այնուհետեւ նա ընդգծեց. 

«Բազմաթիվ քաղաքացիներ վերջին օրերին ինձ գրում եւ ասում են, որ եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստպված կլինենք պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին եւ իշխանությանը»:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից վարչապետին ու իշխանություններին դավաճան անվանելուն՝ Սարգսյանն ասաց, որ դավաճանները նրանք են, որոնք 20-30 տարի երկիրը թալանել են, մեծ երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել ու այդ ընթացքում հողից ու փայտից դիրքեր:

«Դավաճանները նրանք են, ում կառավարման ընթացքում մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է: Ես սրա մասին ԲՀԿ-ի մեր գործընկերներին ուրիշ նախագծի քննարկման ընթացքում ասել եմ, ցույց եմ տվել, որ 2008-ին ունեցել ենք X թվով ժամկետային զինծառայողներ, թիվը չասեմ, իսկ 2018-ին՝ երկու անգամ պակաս: Դավաճանը նրանք են, որոնք այս վիճակին հասցրել են, դավաճանը նրանք են, որոնք իրենց երեխաներին մտցրել են իրենց կանանց փեշերի տակ ու չեն ուղարկել դիրքեր»,- նկատեց Սարգսյանը:

Թեմայի այլ նորություններ