Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ինքնաբացարկ է հայտնել Աշոտ Մինասյանի կալանավորման գործով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    67%
    11 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ինքնաբացարկ է հայտնել Աշոտ Մինասյանի կալանավորման գործով

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ինքնաբացարկ է հայտնել Աշոտ Մինասյանի կալանավորման գործով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ինքնաբացարկ է հայտնել Սիսական կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման գործով։ Որոշումը հրապարակվել է այսօր՝ ժամը 11։00-ին։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին դատավորի աշխատակազմից։

Աշոտ Մինասյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Երեկ հրավիրված դատական նիստին մեղադրող դատախազները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, որն էլ հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Մինասյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը հայտարարել էր, որ ինքնաբացարկի գրավոր կոնկրետ հիմք իրենց չի ներկայացվել։ Դատախազության հանրային կապերից էլ մեզ խոստացան միջնորդության հիմքերի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ավելի ուշ։

Նշենք, որ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ միջնորդության վերամակագրում դեռեւս չի արվել։

Հ․ Գ․ Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Արտուշ Գաբրիելյանը մտերիմ հարաբերություն ունի Արթուր Վանեցյանի հետ, սակայն դատավորը այդ միջնորդությունը մերժել է, եւ ինքնաբացարկ է հայտնել սեփական նախաձեռնությամբ։ Թե ինչ հիմքով, մեզ ճշտել չհաջողվեց․ դատավորի աշխատակազմից դրա վերաբերյալ տեղեկություն չտրամադրեցին։ Վանեցյանի գործոնը, ըստ ամենայնի, կարեւորվել է՝ հաշվի առնելով, որ նա այս գործով եւս ունի մեղադրյալի կարգավիճակ։

Թեմայի այլ նորություններ