՛՛Ցնցված եմ նման մեծ իրադարձության մաս կազմելու կապակցությամբ՛՛. Դեմոկրատական կուսակցության համագումարի բանախոս Մարի Մանուգյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    50%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

՛՛Ցնցված եմ նման մեծ իրադարձության մաս կազմելու կապակցությամբ՛՛. Դեմոկրատական կուսակցության համագումարի բանախոս Մարի Մանուգյան

՛՛Ցնցված եմ նման մեծ իրադարձության մաս կազմելու կապակցությամբ՛՛.  Դեմոկրատական կուսակցության համագումարի բանախոս Մարի Մանուգյան

Միչիգանի օրենսդիր Մարի Մանուգյանը մասնակցել է համագումարին որպես պատվիրակ և հանդես եկել իր խոսքով

Միացյալ Նահանգներում ընթանում է Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որը պաշտոնապես առաջադրեց նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: ԱՄՆ տարբեր շրջաններից համագումարին մասնակցելու համար ընտրվել են պատվիրակներ, որոնց թվում է Միչիգան նահանգից ամերիկահայ նահանգային օրենսդիր Մարի Մանուգյանը, ով դարձել է համագումարի հիմնական բանախոսներից մեկը:

՛՛Միչիգանում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններից առաջ ես իմ աջակցությունն եմ հայտնել փոխնախագահ Ջո Բայդենին՝ մասնակցելով նրա քարոզարշավին: Ուրախ եմ, որ այս թիմի մաս եմ կազմում՛՛,- ասում է Մանուգյանը

Մարի Մանուգյանը հայտնում է, որ որպես փոխնախագահ Բայդենի աջակից անմիջապես տվել է իր համաձայնությոնը՝ իր խոսքը ուղղելու Դեմոկրատական կուսակցության համագումարին, երբ զանգ է ստացել փոխնախագահ Բայդենի նախընտրական շտաբից:

՛՛Սա մեծ պատիվ է: Ես իսկապես ցնցված եմ նման մեծ իրադարձության մաս կազմելու կապակցությամբ: Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի հիմնական բանախոս լինելը չափազանց բարձր պատիվ է ՛՛,- ասում է Մանուգյանը

Ըստ նրա, դեմոկրատական կուսակցությունը լուրջ մոտեցում է ցուցաբերոմ երիտասարդ ընտրողների նկատմամբ: Ջո Բայդենին աջակցելու հետ մեկտեղ համագումարին նրա ուղերձն ընդգծում էր նաև երիտասարդ սերնդի ձայնի կարևորությունը:

Միչիգանի ամերիկահայ գործչի քաղաքական ուղին մեկնարկել էր դեռևս 2016 թվականին, երբ Մարի Մանուգյանն առաջադրվել էր դեմոկրատների կողմից Միչիգանի Ներկայացուցիչների պալատ ՝ հաղթահարելով կուսակցության նախնական ընտրական նախափուլը: Որպես երիտասարդ առաջադեմ կին պատգամավոր, Մանուգյանը նահանգային խորհրդարան է մուտք գործել իր հստակ քաղաքական օրակարգով, որը ներառում է Միչիգան նահանգի կրթական, առողջապահության խնդիրներն, ինչպես նաև նահանգում խմելու ջրի ապահովման, բնապահպանության և այլ ոլորտների հարցեր:

Մանուգյանն ուշագրավ է համարում իր մասնակցությունը քաղաքական նման կարևոր միջոցռմանը որպես ամերիկահայ: Գիտակցում էի դրա կարևորոթյունը ամերիկահայ համայնքի ու համայն հայութան համար, նշում է Մանուգյանը՝ ընդգծելով՝ սա հազվադեպ հնարավորություն է ներկայացնելու մեր ժողովրդին: Նրա համար չափազանց կարևոր են աջակցության խոսքերը, բազմաթիվ հաղորդագրությունները և նամակները, որ ստացել է այս օրերին իր ամերիկացի ու ամերիկահայ աջակիցներից.

՛՛Ինձ համար պատիվ է ոչ միայն ներկայացնելու մեր համայնքն, այլև օրինակ ծառայելու երիտասարդ կանանց, ամերիկահայ երիտասարդ կանաց համար՝ ընտրվելու կամ որևէ այլ տեսակի գործունեություն ծավալելու առումով, որը սկզբում կարող է թվալ անիրականանալի՛՛,- շեշտում է Մանուգյանը:

Մարի Մանուգյանը կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել գալիք ընտրություններին փոստային կամ այլ եղանակներով՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Համավարակի այս օրվա պայմաններում ողջ նախընտրական քարոզչական ակտիվությունը տեղափոխվել է համացանց:

՛՛Կարևոր է հարմարվել քարոզարշավի այս նոր եղանակին: Ես սիրում եմ մասնակցել քաղաքական ժողովրդավարական հավաքներին ու հանրահավաքներին, սակայն ցավոք այսօր դրանք տեղի չեն ունենա, ինչպես նախկինում՛՛,- ընդգծում է Մանուգյանը:

Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության համագումարն անցնում է առցանցային ռեժիմով: Մեկնարկելով օգոստոսի 17-ին համագումարը կավարտվի օգոստոսի 20-ին:

Թեմայի այլ նորություններ