Չի կարելի ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին. պատգամավորը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Չի կարելի ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին. պատգամավորը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին

Չի կարելի ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին. պատգամավորը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում  անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի երեկվա հայտարարություններին՝ նշեց, որ դրանք պետք է բազմակողմանիորեն և լրիվ ստուգվեն։

«Ամբողջությամբ չեմ դիտել նրա ասուլիսը, սակայն այն մասով, որ դիտել եմ, պետական և ռազմական գաղտնիքի հրապարակման առերևույթ դեպք եմ նկատել, ինչը գեներել- գնդապետը իրավունք չուներ անել։ Չի կարելի քաղաքական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով երկրի ազգային անվտանգությունը վտանգի տակ դնել և հրապարակումներ անել, ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին։ Դա անընդունելի է, իսկ թե նրա ասածների որ մասն է ճշմարտություն և որ մասը ընդհանրապես կապ չունի ճշմարտության հետ, շատ կարճ ժամանակահատվածում ի հայտ կգա»,-նշեց նա։

Խաչատրյանը նաև ասաց, որ Մովսես Հակոբյանի հայտարարություննները մեծամասամբ կապ չունեն օբյեկտիվ իրականության հետ։

Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում մի շարք հայտարարություններ էր արել․ նա մասնավորապես նշել էր, որ պատերազմի պարտության պատճառը սխալ ղեկավարումն է եղել, պատերազմի 3-րդ օրը վարչապետի հրամանով կանգնեցվել է լրահամալրումը։ Պաշտպանության նախարարությունը ասուլիսից հետ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Մվոսես Հակոբյանը ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ է անում։  Նրա հայտարարությունների հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Թեմայի այլ նորություններ