Ցանկացած լուծում պետք է լինի սահմանադրական ճանապարհով. Մարուքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ցանկացած լուծում պետք է լինի սահմանադրական ճանապարհով. Մարուքյան

Ցանկացած լուծում պետք է լինի սահմանադրական ճանապարհով. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր իրենց նախաձեռնած խորհրդարանական լսումներին եզրափակիչ ելութում անդրադարձավ մինչ այդ հնչած գնահատականներին: Դիտարկմանը ի պատասխան, թե վարչապետի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց թիմը, Մարուքյանն ասաց՝ լավ է հնչում, բայց  որևէ թեկնածու, որն ի սկզբանե կներկայացնի թիմ, կնշանակի՝ բացառում է այլ ուժերի, թիմերի հետ ներառական գործընթաց տանելը և անցումային կառավարություն ձևավորելը:

«Հետևաբար ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ կլինի այդ կոնսենսուսը, թե ով է անցումային վարչապետի թեկնածուն, կամ կընտրվի վարչապետի թեկնածուն որպես վարչապետ, և այն բոլոր ուժերը, որոնք մասնակցել են այդ կոնսենսուսին՝ այդ բոլոր ուժերից կլինեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հասել են հաջողությունների»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նաև անդրադարձավ, թե ինչ է արել իրենց խմբակցությունը ռազմագերիների խնդրով: 

«Ադրբեջանական մամուլում նյութեր կային, որոնցում ասվում էր, որ փորձ է արվելու մեր հայ ռազմագերիներին քայլեցնել զորահանդեսում: Մենք այս խնդրով դիմել ենք ՄԱԿ, Կարմիր խաչ, Եվրոպայի խորհուրդ, տարբեր այլ կառույցների, ՌԴ նախագահին, և այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նման բան տեղի չի ունենալու:

Երկրորդ՝ թե  քանի մարդ կա այնտեղ պահվող, պայմանները, վայրերը՝ դիմել ենք Խոշտանգումների կանխարգելման կոմիտե՝ Եվրոպայի խորհրդի, որը միակ մարմինն է, որը կարող է այցելել Ադրբեջան և տեսնել՝ բանտերում ինչ վիճակ է, ովքեր կան, որտեղ են պահվում: Պահանջել ենք ոչ պլանային այցելություն: Կապի մեջ ենք. հիմա քննարկումներ են ընթանում: Ռուսաստանի դերն այստեղ շատ կարևոր է, որովհետև փաստաթղթի ստորագրման երաշխավորը Ռուսաստանն է, և փաստաթղթի գործողություններին, թե որը երբ է ի կատար ածվում, էլի Ռուսաստանն է հետևում»,-ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենց խմբակցությունն առաջարկել է պատերազմի վերաբերյալ ստեղծել պարիտետային հանձնաժողով, որում ամեն ուժ ունենում է հավասար մասնակցություն:

Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ եղել է Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման առաջարկ, իրենք կհանդիպեն: Շեշտեց՝ որևէ գաղտնի, փակ բան չի լինելու: 

«Մենք շարունակում ենք պնդել, որ սահմանադրական ճանապարհով պետք է  ցանկացած լուծում լինի»,- ընդգծեց Մարուքյանը:

Թեմայի այլ նորություններ