ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի մինչև ՍԴ անդամի լիազորությունները վայր դնելու նախագծի քվեարկությունը. Արման Աբովյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    57%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    70%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի մինչև ՍԴ անդամի լիազորությունները վայր դնելու նախագծի քվեարկությունը. Արման Աբովյան

Իհարկե, մինչև քվեարկությունը մեր դիրքորոշումը պարզ կլինի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը`  անդրադառնալով Հյար Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախագծին: Աբովյանը նշեց, որ առայժմ չի ցանկանում  որևէ պրոցես խրախուսել, որևէ պրոցեսի զարկ տալ, որևէ տարակարծության հիմքեր տալ:

«Երբ մեր իրավաբանները կտան ընդհանուր եզրակացություն, կլինի քննարկում, ըստ այդմ էլ մեր կարծիքը կասենք»,-ասաց Աբովյանը:

«Ես հիշեցնեմ, որ երբ 2017 թվականին քննարկվում էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը, մենք դեմ էինք քվեարկել և այն փաստարկները, որ մենք այն ժամանակ բերել էինք, փաստացի այսօր են բերվում: Սակայն փաստաթուղթը անձնավորված չէ: Այն ԱԺ-ի կողմից որոշակի գործընթաց է, որը պետք է լինի բացառապես իրավական դաշտում և օրենսդրությանը համապատասխան»,-հավելեց Արման Աբովյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քեարկելու այդ նախագծին:

Թեմայի այլ նորություններ