Բելառուսում հավատարմագրերից զրկել են արտասահմանյան լրատվամիջոցների 17 լրագրողների
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    75%
    8 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Բելառուսում հավատարմագրերից զրկել են արտասահմանյան լրատվամիջոցների 17 լրագրողների

Բելառուսում հավատարմագրերից զրկել են արտասահմանյան լրատվամիջոցների 17 լրագրողների

Բելառուսի իշխանություններն արտասահմանյան լրատվական 17 գործակալությունների լրագրողների զրկել են Բելառուսում լրարգրությամբ զբաղվելու հավատարմագրերից: Լրագրողներ, որոնք վերջին օրերին պատմում էին այս երկրում ընթացող անհանգստությունների, անցկացվող ցույցերի եւ իշխանությունների կողմից ցույցերի մասնակիցների դեմ իրականացվող բռնությունների մասին:

Օգոստոսի 29-ին ազգային անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումն է՛լ ավելի է սրում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարման դեմ ժողովրդական ըմբոստությունը եւ իր վրա սեւեռում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո միջազգային համայքնի քննադատությունների ալիքը:

Այստեղ գործելու իրավունքից զրվկած արտասահմանյան լրատվական գործակալությունների շարքում են ‘’Ազատություն’’ ռադիոկայանը, ‘’ԲիԲիՍի’’-ն, ‘’Ասոշիեյթըդ փրես’’-ը, ‘’Ռոյթերզ’’-ը, ‘’Ֆրանս փրես’’-ը, գերմանական ARD հեռուստակայանը, ‘’Դոյչե վելլե’’-ն ու ‘’Ռադիո Ֆրանս’’-ը: Լրագրողներն, առանց հավատարմագրերի, չեն ունենա այստեղից օրինական կարգով լուրեր հաղորդելու իրավունք:

Բելառուսի կառավարությունն ընդունված որոշման կապակցությամբ չի ներկայացրել բացատրություն:

Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք այս որոշումը տարածվում է նաեւ ռուսական պետական ու պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների, ինչպես օրինակ ‘’ՏԱՍՍ’’ գործակալության, ‘’Վեստի’’ հեռուստատեսության կամ ‘’RT’’ ալիքի վրա:

Արտոնագրերից զրկված լրագրողներից չորսը ներկայացնում են ‘’Ազատություն’’ ռադիոկայանի բելառուսական ծառայությունը, մեկը` ‘’Ազատություն’’ ռադիոկայանի եւ ‘’Ամերիկայի Ձայն’’-ի համագործակցությամբ ղեկարավող ‘’Նաստոյաշչեե վրեմյա’’ ռուսերեն լեզվով հեռարձակումներ ապահովող կայանը: Երկու լրագրողներ ներկայացնում են անգլիական ‘’ԲիԲիՍի’’-ն, երկուսը` ‘’Ասոշիեյթըս փրես’’-ը, երկուսը` ‘’Ֆրանս փրես’’-ը, երկու լրագրողներ` ARD-ն եւ երկուսը` ‘’Ռոյթըրզ’’-ը:

Մինսկում ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ է արել Բելառուսի իշխանություններին ‘’դրսեւորոել զսպվածություն’’:

Այս որոշումը կայացվելուց երկու օր առաջ Մինսկում ձերբակալվել էին բողոքի ցույցերը լուսաբանող հիսուն լրագրողներ:

Չորս լրագրողների նկատմամբ, որոնք հրաժարվել էին ոստիկանությանը հանձնել իրենց բջջային հեռախոսները, կայացվել է չարտոնված ցույցերին մասնակցելու մասին մեղադրանք: Շվեդ մի լրագրողի նկատմամբ էլ կայացվել է երկրից վտարելու մասին որոշում:

Զանցանքի մեղադրանքներ ներկայացնելու սպառնալիքով են ոստիկանները դիմել ‘’Ազատություն’’ ռադիոկայի աշխատակցին:

Այս պահին բանտերում են պահվում մեծ թվով բլոգերներ:

Օգոստոսի 30-ին նախատեսված են բողոքի համատարած ցույցեր Բելառուսում, չնայած ձերբակալվող անձանց նկատմամբ տանջամիջոցների ու բռնության դեպքերին:

Վերջին տվյալների համաձայն, օգոստոսի 6-ից ի վեր սկսված ցույցերի ընթացքում սպանված անձանց թիվը հասել է 6-ի:

Աղբյուր՝ amerikayidzayn.com

Թեմայի այլ նորություններ