ԲԴԽ-ն ապատեղեկատվական հոսքերից հասարակությանը զերծ պահելու նպատակով հանդես է եկել հայտարարությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    50%
    9 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 5°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    95%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    50%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    76%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԲԴԽ-ն ապատեղեկատվական հոսքերից հասարակությանը զերծ պահելու նպատակով հանդես է եկել հայտարարությամբ

ԲԴԽ-ն ապատեղեկատվական հոսքերից հասարակությանը զերծ պահելու նպատակով հանդես է եկել հայտարարությամբ

Բացառապես ապատեղեկատվական հոսքերից հասարակությանը զերծ պահելու նպատակով հակիրճ անդրադառնանք նախորդ օրը զանգվածային լրատվության որոշ միջոցների, մասնավորապես դրանցից մեկի, երեկ հրապարակած մի քանի կեղծ լուրի:
 
«Միջադեպ ԲԴԽ-ում. Ջհանգիրյանը ստացավ Վարդազարյանի մեքենան, իսկ աշխատասենյակի համար պայքարը շարունակվում է» և «Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ» վերտառություններով հրապարակումներն աղերս չունեն իրականության հետ:
 
Առաջին հրապարակումը հենց նույն օրը հերքվել է, սակայն, դա չի զսպել լրատվամիջոցի համառ ջանքերը շարունակել ընթերցողներին թյուրիմացության մեջ գցել:
 
Հրապարակված երկրորդ տեղեկատվությունը նույնպես հորինված է, այն պարզ պատճառով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակը կապարազերծվել և գույքագրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից և Դատական դեպարտամենտի համապատասխան պատասխանատուներից կազմված հանձնաժողովի կողմից, և ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է: Գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովում ներգրավված չի եղել և գործընթացին ներկա չի եղել Գագիկ Ջհանգիրյանը:
 
Ավելին, երեկ Բարձրագույն դատական խորհրդը և աշխատակազմը աշխատել են գերծանրաբեռնված օրակարգով. Խորհրդի նիստ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրություն, Արդարադատության նախարարի կողմից ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու միջնորդությունների քննություն… Բոլոր նիստերը նախագահել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԲԴԽ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
 
Հարգանքով՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
 

Թեմայի այլ նորություններ