Բադասյանը քրեական օրենսգրքում առկա թերությունները վերացնելու անհրաժեշտություն է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բադասյանը քրեական օրենսգրքում առկա թերությունները վերացնելու անհրաժեշտություն է տեսնում

Բադասյանը քրեական օրենսգրքում առկա թերությունները վերացնելու անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գործող քրեական օրենսգրքում առկա մի շարք թերությունները վերացնելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Բադասյանն ասաց դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում:

«Նախագիծը նախատեսում է համակարգային նոր լուծումներ, որոնք միտված են հանցավոր արարքների դեմ պետության հակազդեցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քրեական օրենսգրքի և պետության քրեական քաղաքականության հիմքում ընկած սկզբունքային մոտեցումների ներդաշնակության ապահովմանը: Ներկայումս գործող քրեական օրենսգիրքն իր գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, որոնք հանգեցրել են օրենսգրքում ներքին հակասությունների և բացերի առաջացմանը: Նախագծի ընդունման կարևորությունը հիմնավորվում է օրենսգրքում առկա տարաբնույթ թերությունների վերացմամբ»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել մի շարք առանցքային հարցեր:

Օրենքի նախագիծը չի քննարկվել խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում, սակայն նախարարը նշեց, որ օրինագիծը լայնորեն քննարկվել է ԱԺ գործընկերների հետ:

Թեմայի այլ նորություններ