ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված օրենսդրական նախագծերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված օրենսդրական նախագծերը

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված օրենսդրական նախագծերը

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց և 84 կողմ, 3 ձեռնպահ և 0 դեմ ձայներով ընդունվեց Կառավարության ներկայացրած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Կառավարության ներկայացրած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:

ԱԺ պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի և Երջանիկ Հակոբյանի ներկայացրած  «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ԱԺ-ն ընդունեց 84 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:

Կառավարության ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: 

Կառավարության ներկայացրած «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծն ընդունվեց կողմ 88 ձայներով:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Թեմայի այլ նորություններ