ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն քննարկեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հիշեցրեց, որ նախագծի ընդհանուր տրամաբանությունն է կուսակցությունների հիմնադրման գործընթացն ազատականացնել, նվազեցնել լրացուցիչ խոչընդոտները: Առաջին ընթերցմամբ նախագծի ընդունումից հետո կատարված փոփոխություններին անդրադառնալով՝ Դանիելյանն ասաց, որ կուսակցությունների հիմնադրման երկու քայլ ենթադրող գործընթացը պարզեցվել է: 

Պատգամավորը նշեց՝ եթե գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ կուսակցություն հիմնադրել կարող են համագումարի ընթացքում առնվազն 100 ՀՀ քաղաքացի, և հետո ժամանակ է տրվում քաղաքացիներին օրենքով սահմանված թիվը լրացնել մինչև 800-ը, ապա այժմ կուսակցության համագումարում օրենքը նվազագույն թիվ է սահմանում 300-ը, և դա արդեն բավարար է, որ կուսակցությանը կարողանա դիմել գրանցման համար:

Փոփոխություն է արվել նաև կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևում: Դանիելյանը ներկայացրեց, որ կուսակցությունների հանրային ֆինանսավորման ընդհանուր ծավալի 60 տոկոսը երաշխավորված է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք օրենքի պահանջի համաձայն կներկայացնեն համապատասխան հաշվետվություն:

«Մնացյալ 40 տոկոսը, որը նպատակային ֆինանսավորում է, բաշխվելու է երեք տողերի միջև: 20 տոկոսը բաշխվելու է՝ հաշվի առնելով կուսակցության գործադիր մարմնում սեռերի ներկայացվածությունը: Այն պարագայում, եթե նվազ ներկայացված է և 20 տոկոսից պակաս է կազմում, ապա այս ֆինանսավորումը չի ստացվի: 20-40 միջակայք ունեցող կուսակցության դեպքում դա կլինի ընդհանուր գումարի 10 տոկոսը կամ նպատակային ֆինանսավորման կեսը: 40 և ավելի տոկոս ներկայացված գործադիր մարմին ունեցող կուսակցությունները կստանան ամբողջ ծավալը, իսկ երկու մնացյալ տողերը 10-ական տոկոսով տրամադրվելու են այն կուսակցություններին, որոնք ունեն տարածքային որոշակի ներկայացվածություն առնվազն մարզերի կեսում: Արդեն մնացյալ 10 տոկոսը ծառայելու է կուսակցության գաղափարախոսությանը, հետազոտությունների իրականացմանը, հրապարակմանը»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ փոփոխություններ են արվել նաև վարչական ու քրեական սանկցաների առումով ևս:

Թեմայի այլ նորություններ