ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    30 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    19 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    72%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը: Կողմ քվեարկեց 81, դեմ՝ 15 պատգամավոր:

Նախագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են էական փոփոխություններ:  

Մասնավորապես՝ լրամշակվել է դրույթը և ամրագրվել, որ եթե ԲԴԽ անդամ դառնալիս անձը բարձր վարձատրություն է ստացել, այն պահպանվելու է՝ չի նվազելու:  

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագծերի փաթեթից հանվել են երկու՝ Վարչական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում նախատեսված փոփոխություններն ու լրացումները: Դուրս են բերվել վիճահարույց և կարգապահական պատասխանատվության հիմքերին վերաբերող խնդրահարույց դրույթները: Մասնավորապես՝ մեղավոր վարքագիծը, որի արդյունքում դատապարտյալը խուսափել է քրեական պատասխանատվությունից, դիտարկվում է դատական իշխանության հեղինակազրկման դեպք և, ըստ Վարդանյանի, լրացուցիչ կարիք չկա կանոնակարգելու այս հարցը:

Նախագծում հստակեցվել է նաև, որ առանձին տեսակի կամ բարդության այն գործերը, որոնցով դատաքննություն չի սկսվել, կարող են դատավորներին բաշխվել ԲԴԽ-ի կողմից: 

Նաև ամրագրվել է, որ կասեցվելու են ԲԴԽ անդամ դատավորների լիազորությունները, որոնք միաժամանակ աշխատում են որպես դատավոր: Բացառություն կլինեն միայն Վճռաբեկ դատարանի դատավոր-ԲԴԽ անդամները՝ հաշվի առնելով, որ նրանց ընտրում է ոչ թե ԲԴԽ-ն, այլ Ազգային ժողովը:  

Հիշեցնենք, որ նախագիծն այսօր ավելի վաղ ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն՝ նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք կունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:

Այս լիազորության անհրաժեշտությունն այն է, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են, օրինակ, դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և այլ հարցերի հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի:

Այդ գործառույթների իրականացման համար առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ:

Թեմայի այլ նորություններ