ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթում այսօր քննարկված նախագծերը, մեկը մերժեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթում այսօր քննարկված նախագծերը, մեկը մերժեց

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթում այսօր քննարկված նախագծերը, մեկը մերժեց

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց այսօրվա արտահերթ նիստում քննարկված բոլոր նախագծերը: 

Մասնավորապես, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Կառավարության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագիծը: 

Ըստ նախագծի՝ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին: Մինչև 100 հազար աշխատավարձի դեպքում դրոշմանշային վճարի չափը լինելու է 1500 դրամ: 100 հազարից մինչև 200 հազար դրամի դեպքում 3000 դրամ, 200 հազարից մինչև 500 հազար դրամը՝ 5500 դրամ, 500.001 դրամից մինչև 1 միլիոնը՝ 8500 դրամ, 1 միլիոն մեկ դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:

Նախագծով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները, եթե դրանք պայմանավորված են եղել ռազմական գործողություններով: 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 

Նախագծով առաջարկվում է մեկ տարով հետաձգել որոշ դրույթների կիրառումը: 

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նախագիծը վերաբերում է պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո քաղաքացիների՝ հայրենիքին տրամադրած տարաբնույթ օգնությունը մաքսավճարներից և հարկային վճարներից ազատելուն: 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 

Նախագծով առաջարկվում է հաջորդ տարվանից Երևանի 10 վարչական շրջաններում հանել կարմիր գծերը:  

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 

Խորհրդարանը չընդունեց միայն մեկ նախագիծ՝ Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի ներմուծման համար 1 տոննայի դիմաց պետական տուրքը սահմանել 14 հազար դրամ: 

Թեմայի այլ նորություններ