ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը. ԱԺ մուտքը՝ նոր պայմաններով, բայց ոչ այս արտահերթին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    35 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը. ԱԺ մուտքը՝ նոր պայմաններով, բայց ոչ այս արտահերթին

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը. ԱԺ մուտքը՝ նոր պայմաններով, բայց ոչ այս արտահերթին

ԱԺ-ն արտահերթ նիստում 81 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծի համահեղինակ Համազասպ Դանիելյանը ներկայացրեց նախագիծը:

«Հստակեցվել է ընտրությունների անցկացման կարգը ռազմական և արտակարգ դրությունների պայմաններում՝ հնարավորություն տալով որոշակի դեպքերում ընտրություններ անցկացնել տեղական ինքնակառավարման մարմիններում: Ընտրությունների հրապարակայնության հետ կապված ԿԸՀ կայքը մեծապես հեշտացնելու է կուսակցությունների թեկնածուների, վստահված անձանց ու լրատվամիջոցների գործունեությունը: 

Ընտրողների ցուցակների հետ կապված կարևոր փոփոխություն է եղել, որ հնարավորություն է տալու, մեր հաշվարկներով՝ մինչև 200 հազար անձանց անուն հանել ընտրողների ցուցակից: Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք չունեն վավեր փաստաթղթեր: Սա մեծ մասամբ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք Հայաստանում չեն եղել երկար ժամանակ, բայց միաժամանակ երաշխավորելու է անգամ այդ պարագայում նման փաստաթուղթ ունեցող քաղաքացիների քվեարկությունը:

Նախընտրական քարոզչությունը ԶԼՄ-ներում. որոշակի կարգավորումներ, որ նախատեսված են վերգետնյա հեռուստաընկերությունների համար, տարածվելու են նաև կաբելային հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունների նկատմամբ: Բանավեճեր, ընդ որում՝ ոչ միայն ԱԺ, այլև որոշ տեսակի ամենախոշոր ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Նախընտրական քարոզչությունը համացանցում. այստեղ նաև պարտադրվել է քաղաքական գովազդ իրականացնելու հետ կապված ծախսերը փաստաթղթավորել ու հրապարակել:

Ֆինանսական թափանցիկության առումով պարտադիր է լինելու այնպիսի առանցքային ծախսերի հայտարարագրումը, ինչպիսին է՝ շտաբների վարձակալությունը և անձնակազմի աշխատավարձը: Ընտրակաշառքի կանխարգելման առումով մենք մեկ քայլ առաջ ենք գնում. բարեգործական կազմակերպությունները, որ անուղղակի առնչություն ունեն թեկնածուների հետ, չեն կարող բարեգործություն իրականացնել: 

Կանոնակարգվում է քարոզչությունը քվեարկության և դրա նախորդ օրը. արգելվում քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում որևէ անձի շարունակական ներկայությունը: Հստակեցվել ու սահմանվել է վարչական ռեսուրսի կիրառում հասկացությունը, բացի այդ՝ հստակեցվել է քաղծառայողների հետ կապված քաղաքական զսպվածության սկզբունքի, վարքի կանոնները:

Ընտրական հանձնաժողովների հետ կապված մենք ավելացրել ենք արգելք. ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող դառնալ մարդիկ, որ ունեն Քրեական օրենսգրքի 149-154-րդ հոդվածներով նախատեսված հանցանքի (ընտրական հանցագործություններ) համար դատվածություն, անկախ նրանից՝ դա հանվա՞ծ է, թե՞ մարված: ԱԺ ընտրակարգի հետ կապված առանցքային մի քանի փոփոխություններ են կատարվել. կուսակցությունների համար ընտրական գրավի չափի նվազեցում, ԱԺ անցողիկ շեմի վերանայում՝ հօգուտ կուսակցությունների, կայուն մեծամասնության սահմանաչափի վերանայում՝ նվազեցման հաշվին»,- տեղեկացրեց Դանիելյանը:

Նշենք, որ նախագծով սահմանված դրույթների մի մասն ուժի մեջ կմտնի 2022 թ., մի մասը՝ 2023 թ. հունվարի 1-ից:

Բարձրացվում է խորհրդարան մուտք գործելու համար դաշինքների անցողիկ շեմը։ Մինչև երեք կուսակցությունով ընտրություններին մասնակցող դաշինքի դեպքում անցողիկ շեմ է սահմանվում ձայների 8 տոկոսը, 4 և ավելի կուսակցություններով դաշինքի համար՝ 10 տոկոսը։ Մինչդեռ առանձին կուսակցության համար խորհրդարան անցնելու շեմը 5 տոկոսից իջեցվում է 4-ի։

Մինչ այս էլ խորհրդարանական մեծամասնությունը նախաձեռնեց և ընդունեց առանձին փոփոխություն, որով հրաժարվեց ռեյտինգային ընտրակարգից։ Այսինքն՝ հունիսի 20-ի ընտրություններում չեն լինելու ռեյտինգային ընտրացուցակներ։ 

Թեմայի այլ նորություններ