Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը

Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը

Առուստամյանը նշեց, որ իր տեսլականն է Հաշվեքննիչ պալատը դարձնել աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան անկախ պետական մարմին:

«Հաշվեքննության ստանդարտացման գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով բոլոր մակարդակները: Ստանդարտները հաշվեքննության ողջ գործընթացը կդարձնեն ավելի չափելի և տեսանելի»,- ասաց Առուստամյանը՝ նշելով, որ կարևորում է նաև կատարողականի հաշվեքննությունների և ծրագրային բյուջետավորման միջև անցնող զուգահեռները, դրանց կապն ու հետագա զարգացումները:

Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությունը կանցկացվի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:10-12:30-ը: Գրանցվելուց հետո, նիստին զուգահեռ, տեղի կունենա այդ հարցով քվեարկությունը: Այն անցկացվելու է նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մեկ անգամ արդեն քննարկել էր Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությունը, սակայն դեկտեմեբրի 10-ի ԱԺ նիստում նա չէր ընտրվել:

Հաշվեքննիչ պալատի անդամի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր: Կողմ է քվեարկել 79 հոգի, դեմ՝ 3-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Ըստ այդմ, որոշումը համարվել էր չընդունված, քանի որ Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 80 կողմ քվե:

Թեմայի այլ նորություններ