«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը ԼՂ հակամարտության լուծումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը ԼՂ հակամարտության լուծումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում է տեսնում

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը ԼՂ հակամարտության լուծումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում է տեսնում

Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը դեկտեմբերի 14-ին հավաքվեց Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով հավաք և երթ կատարելու համար: «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խումբը նշեց, որ  հավաքի և երթի նպատակն է՝ իրենց դիրքորոշումը հայտնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության վերաբերյալ:

Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտությունը:

Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից երթը շարժվեց դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Այս պահին երթի մասնակիցներն ԱԳՆ շենքի մոտ են: 

Դեկտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ավելի վաղ, նրանք Բաքվում էին, որտեղ հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:  

Թեմայի այլ նորություններ