Այվազյանն ու Լավրովը կարևորեցին գերիների և զոհվածների մարմինների շուտափույթ փոխանակման իրականացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այվազյանն ու Լավրովը կարևորեցին գերիների և զոհվածների մարմինների շուտափույթ փոխանակման իրականացումը

Այվազյանն ու Լավրովը կարևորեցին գերիների և զոհվածների մարմինների շուտափույթ փոխանակման իրականացումը

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարևորեցին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում գերի ընկածների և զոհված զինծառայողների մարմինների շուտափույթ փոխանակման իրականացումը: Այս հարցին նախարարներն անդրադարձան Մոսկվայում կայացած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում:

«Կարևորագույն հարց է գերիների փոխանակման հարցը: Մեր խաղաղապահների միջոցով փորձելու ենք միջնորդել այս հարցի հնարավորինս արագ ավարտին հասցնելուն: Գիտենք, թե դա ինչ սուր հարց է գերի ընկածների հարազատների, մտերիմների, ընկերների համար, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման հարցը, որը նույնպես պետք է շուտ լուծել»,- ասաց Լավրովը:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշեց, որ գերիների փոխանակման հարցն առավել արդիական է այն պարագայում, երբ կան նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը ցուցադրող փաստեր:

«Իհարկե, անհետ կորած զինծառայողների որոնման, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցը շատ նուրբ է և պահանջում է շուտափույթ լուծում: Դա առավել արդիական է զինծառայողների և ոչ միայն, նկատմամբ բարբարոսական գործողությունների փաստերի առկայության պարագայում»,- նշեց Արա Այվազյանը:

Թեմայի այլ նորություններ