Այսօր կգումարվի ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Այսօր կգումարվի ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը

Այսօր կգումարվի ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը

Այսօր կգումարվի 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը: Արտահերթ ընտրությամբ ձևավորված խորհրդարանում, ինչպես գիտեք, երեք ուժ է ներկայացված. ըստ էության՝ Հայաստանի վերջին երեք իշխանությունները: Այս գումարման խորհրդարանը կունենա 107 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»` 71, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ»-ը` 7։ Առաջին նիստը վարելու է ամենատարեց պատգամավորը` ազգությամբ քուրդ, 76-ամյա Կնյազ Հասանովը: Այս առաքելությունը նա ստանձնելու է արդեն երրորդ անգամ:

Առաջին նիստի օրակարգն ամրագրված է օրենքով: Պատգամավորները հանդիսավոր երդմամբ կստանձնեն պարտականությունները ու նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների ղեկավարներ կընրեն: Իսկ վարչապետ կդառնա հաղթած ուժի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը:

Օրակարգի առաջին հարցով նախատեսված՝ հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո, խորհրդարանն անցնելու է Ազգային ժողովի նախագահի ընտրությանը: «Քաղաքացիական պայմանագրի»՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները թեկնածու չեն առաջադրել: ԱԺ նախագահն ընտրվում է պատգամավորների փակ և գաղտնի քվեարկությամբ:

Հաջորդն Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության հարցն է: Խորհրդարանի նախագահի երեք տեղակալից երկուսին առաջադրում է մեծամասնությունը, երրորդին՝ խորհրդարանական ընդդիմությունը: «Քաղաքացիական պայմանագրի»՝ ԱԺ փոխնախագահների թեկնածուներն են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը և նախորդ գումարման խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ընդդիմադիր ուժերն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածուի առաջադրման որոշման մասին դեռ չեն հայտնել:

Առաջին նստաշրջանի ընթացքում ստեղծվում են նաև խորհրդարանի մշտական հանձնաժողովները, ընտրվում դրանց նախագահները: Օրակարգում է նոր ձևավորվող կառավարության ծրագրի քննարկման հարցը: Առաջին նստաշրջանը կավարտվի Ազգային ժողովի նորընտիր նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Ամբողջական օրակարգը՝ ստորև.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին
02.08.2021--012/0
 
2.
Ազգային ժողովի նախագահի ընտրություն
02.08.2021-
 
3.
Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
02.08.2021-
 
4.
Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին
02.08.2021--012/0
 
5.
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
02.08.2021-
 
6.
Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
02.08.2021-
 
7.
Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց

 

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 53,91 տոկոսով: Երկրորդը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21,09 տոկոսով, երրորդը՝ Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,22 տոկոս. դաշինքը թեև չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 տոկոս, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան:

Թեմայի այլ նորություններ