Այս պահին որևէ հարցի շուրջ համաձայնություն չունենք. Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այս պահին որևէ հարցի շուրջ համաձայնություն չունենք. Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Իր խոսքում վարչապետը նշել է. «Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: Եվ հույս ունեմ, որ գոնե այս անգամ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ձեզ, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ, որովհետև եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է:

Ի սկզբանե մեր պատկերացումը հենց այդպես էլ եղել է, որ պետք է ի վերջո քաղաքական այս շրջափուլն ավարտվի ժողովրդի կամարտահայտմամբ, և ես այսօր ուրախ կլինեմ լսել Ձեր տեսակետները, թե ինչպես առաջ շարժվել: Եկեք նախապես պայմանավորվենք, որ այսօրվա մեր քննարկման արդյունքներով մենք ոչ թե կայացնենք որոշում, այլ ես հանդիպում կունենամ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու խմբակցության հետ նույնպես քննարկումներ կունենամ, չնայած ընդհանուր քաղաքական կոնտեքստն արդեն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ քննարկել ենք, որի արդյունքներով կփորձենք հասնել մի լուծման, որը համարվի կոնսենսուսային: Գուցե հանրապետության նախագահին նույնպես ներկայացնենք իրավիճակը, որպեսզի այս շրջափուլում նա նույնպես իր դիրքորոշումն արտահայտի և ինչ-որ առումով դառնա գործընթացի, մեր պայմանավորվածությունների իրականացման երաշխավորը»:

Իր հերթին, Էդմոն Մարուքյանն ասել է. «Շնորհակալ եմ պարոն վարչապետ իմ հայտարարությանն արձագանքելու համար: Ուզում եմ նախ սկսենք հենց առաջարկությունից: Ես առաջարկությունն արել եմ՝ ելնելով ստեղծված քաղաքական ճգնաժամից, այսինքն այն, ինչ-որ մենք ունեինք, դրան գումարվել է Գլխավոր շտաբի պատմությունը, որն այս պահին քաղաքական ճգնաժամի մի մեծ մասն է: Դրանից ելնելով եմ ես հայտարարել, որ հետագա էսկալացիայից, բախումներից խուսափելու համար, հազար ու մի սցենար կարող է լինել, ինչին ես դեմ եմ: Ես առաջարկել էի, որ մենք բանակ-կառավարություն հակադրությունը կանգնեցնենք և գնանք ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ նախընտրական պրոցեսի վերաբերյալ ցանկացած համաձայնություն չենք կարող ունենալ, քանի դեռ բանակի խնդիրը չի հանգուցալուծվել:

Ինչո՞ւ եմ ասում, որովհետև ակնհայտ է, որ վարչապետը չի տա հրաժարական, որպեսզի ցրվի խորհրդարանն այն իրավիճակում, որ Գլխավոր շտաբի հետ կապված խնդիրը չունի հանգուցալուծում՝ ԳՇ գեներալներն այնտեղ են, դուրս չեն գալիս, հայտարարություններ և այլն:

Իմ առաջարկի կոնտեքստը սա է, այսինքն՝ այս հատվածը միասին լուծենք ու գնանք ընտրությունների: Ընտրության հետ կապված որևէ խոչընդոտ մեր պարագայում մենք չունենք, բայց ես էլ եմ համամիտ Ձեզ հետ, որ բանակցությունները շարունակենք: Որովհետև ակնհայտ է, որ կարող է այս պահին չգանք որևէ լուծման, բայց այդ իմաստով բանակցությունները շարունակենք, այսինքն չասենք՝ վերջ, տապալվեց և ձևավորված հույսերը, որ կարող է մի բան լուծվել, ջուրը լցնենք:

Հույս ունեմ, որ ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո, մենք էլ պետք է ԲՀԿ-ի հետ խոսենք: Եթե միայն մենք և դուք գանք ընդհանուր հայտարարի՝ առանց ԲՀԿ-ի, այդ հայտարարը կիսատ է և լուծում չենք ունենալու: Հետևաբար, համաձայն եմ, որ պետք է կոնսուլտացիան այդ բլոկով էլ շարունակվի, նոր ընդհանուր հայտարարի գանք, ստացվո՞ւմ է, թե՞ չի ստացվում, եկա՞նք ինչ որ լուծման, թե՞ չեկանք լուծման»:

Վարչապետ Փաշինյանն անթույլատրելի է համարել Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը՝ ընդգծելով ԶՈՒ ապաքաղաքական լինելու Սահմանադրական նորմը:

Վարչապետ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել՝ ի նպաստ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման:

Այս պահին չունենք համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ: Այդ մասին վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ սպասվում է նաև վարչապետի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, և նաև նրանց կողմից դիրքորոշում արտահայտելուց հետո կրկին կլինեն բանակցություններ: Մարուքյանը նշեց, որ միայն «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը բավարար չէ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: 

«Որովհետեւ խորհրդարանը չենք կարող ցրել միայն մի ուժի դիրքորոշումով: Եթե օրինակ ես հրաժարվում եմ վարչապետի թափուր պաշտոնի դեպքում առաջադրվելուց, բայց ԲՀԿ-ն չի հրաժարվում, էդ քննարկումը անիմաստ է դառնում: Հետեւաբար կոնսենսուս պետք է լինի: Այն, որ մենք պետք է խոսենք, պետք է ճանապարհներ գտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք համաձայնություն»,- նշեց ԼՀԿ ղեկավարը: Հարցին՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, համաձայնություն ձեռք չբերվեց, Մարուքյանն ասաց, որ վարչապետը գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, մինչդեռ իրենք կապում են, քանի որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև այդ հարցը: Նշենք՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր թողնել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում, ցրել խորհրդարանը և անցկացնել արտահերթ ընտրություններ: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը վստահեցրեց, որ ինքը և վարչապետն ունեն կամք շարունակելու բանակցությունները, երբ ԲՀԿ-ի կամքն էլ կերևա, նորից կբանակցեն: «Հույս ունեմ՝ բանակցությունների երկրորդ փուլում ինչ-որ ճանապարհ կգտնենք, ես պատրաստ եմ, կամքը կա, հուսով եմ նաև, որ իմ ներկայացրած խնդիրների շուրջ վարչապետը նույնպես կմտածի: Մեկը ես՝ չեմ պատկերացնում առանց ԳՇ խնդիրը լուծելու արտահերթ ընտրություններ, բայց ուզում եմ օր առաջ արտահերթ ընտրություն լինի: Դրա համար առաջարկում ենք՝ եկեք կոնսենսուսի գանք, դադար տանք, թողնենք էս մասը ընտրություններից հետո: Ես հույս ունեմ, որ բոլորը կունենան իմաստնություն՝ թե իշխանությունում, թե զինված ուժերում, թե փողոցում քայլող մարդիկ, որ էդ բանակցությունների 2-րդ փուլում ինչ-որ արհավիրք չլինի, նոր գանք խոսենք: Ես հույս ունեմ ինչ-որ ձեւով ինչ որ ճանապարհ գտնելու ենք, հիմա էդ ճանապարհը ոնց կգտնենք, չգիտեմ»,- մանրամասնեց Մարուքյանը:

Թեմայի այլ նորություններ