«Այդ հայտարարությունը պիտի ստորագրվեր, որ 30 հազար տղա իմ պես գար տուն»․ ակցիա՝ հաջակցություն վարչապետի
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Այդ հայտարարությունը պիտի ստորագրվեր, որ 30 հազար տղա իմ պես գար տուն»․ ակցիա՝ հաջակցություն վարչապետի

«Այդ հայտարարությունը պիտի ստորագրվեր, որ 30 հազար տղա իմ պես գար տուն»․ ակցիա՝ հաջակցություն վարչապետի

ՀՀ կառավարության շենքի մոտ այս պահին հավաքված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող եւ նրան աջակցող մի խումբ քաղաքացիներ։

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը մասնակցել է պատերազմին, ծանուցում է ստացել, մեկնել ծառայության՝ հոկտեմբերի 8-24-ն ընկած հատվածում լինելով Ջաբրայիլում․ «Ցանկացած կռված տղա աջակցում է մեր վարչապետին, իսկ նրանք, որ գոռում են, «սուտի» գոռում են, այդ հայտարարությունը պիտի ստորագրվեր, որ 30 հազար տղա իմ պես գար տուն, հասներ իր ընտանիքին, 3 անչափահաս երեխա ունեմ, գնացել եմ, կռվել եմ, մինչեւ վերջին փամփուշտը խփել եմ, մնայի, մեռնեի՞, 30 հազար հոգուց մեկը ես եմ եղել, չգայի՞, հասնեի՞ իմ տուն, իմ օջախ, իմ երեխեքին չփաթաթվեի՞, ի՞նչ են գոռում, թող գային, հետս փամփուշտ լցնեին, ջուր բերեին, հաց բերեին, սոված-ծարավ, «անտեր ու դուրս» մնացել էինք, կրակում էինք»։

Քաղաքացին նշեց, որ 98 հոգով 8 կիլոմետրանոց գիծ են են պահել․ «Ես գումարտակի սպառազինության պետն եմ եղել, նաեւ մեր վաշտի սպառազինության պետը, ես եմ զենքը մատակարարել, տվել եմ, հետեւներից էլ գնացել եմ, կռվել եմ, 1200 հոգի պառկացրել ենք»։
 

Մեկ այլ երիտասարդ էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե հայտարարությունը չստորագրվեր, իրենց գումարտակը կհայտնվեր շրջափակման մեջ։ Նա կռվել է Մատաղիսում եւ վիրավորում ստացել․ երիտասարդի ոտքը մասամբ պրոթեզավորված էր․ «Մեզ մոտ ամեն ինչ լավ էր, միայն ժողովրդի խնդիր է եղել, անձնակազմը, կամավորները քիչ են եղել, ոնց տեսնում եմ, մնացել էին այստեղ, կռվից հետո նոր դուրս են եկել տներից»։

Երիտասարդն ասաց, որ ինքը կողմ է Նիկոլ Փաշինյանին․ «Նա է է փրկել, որ զինվորների կեսը եկել է տուն, հասել իր ծնողներին»։

Թեմայի այլ նորություններ