Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան

Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ։ «Այն տրամաբանության մեջ է պետք, որ մենք շունչ քաշենք այն հարվածից հետո, որը ստացել ենք, ու հասկանանք՝ մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով։ Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի, և կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինի»։

Սիմոնյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է իշխանություն ձևավորի։  «Չի լինելու, որ ինչ-որ խումբ մարդիկ, ամենալավ մարդիկ, ամենափորձառու, իրենք չպիտի որոշեն, պիտի ժողովուրդը որոշի։ Ժողովուրդը՝ այն բանվորը, այն ամենահեռու գյուղում, քաղաքում ապրող մարդիկ, իրեն պետք է քվեարկեն։ Մեկը ինձ չընտրի, մեկը հակառակին ընտրի, գնանք, շարունակենք մեր երկրի գոյությունը, հզորացումը ապահովել»։

Փոխխոսնակը նաև նշեց, որ ընտրությունների անցկացման համար պետք է համաձայնություն լինի, ինչպես եղավ 2018-ին, որպեսզի երկիրը զերծ մնա ավելորդ ցնցումներից։ «Նոր բան չեմ ասում, Հայաստանում և ընդհանրապես իշխանությունը ձևավորում են ժողովուրդները, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ինչպե՞ս է դա իրագործվում․ ազատ և արդար ընտրություններով։ Պետք է այնպես անենք, որ այդ ազատ, արդար ընտրությունները իրագործվեն, գնանք։ Ընտրությունները որպես իշխանություն, կպարտվենք՝ կպարտվենք»։

Անդրադառնալով կարծիքին, թե իշխող թիմը չի կարող արդար ընտրություններ կազմակերպել, Սիմոնյանը նշեց․ «Այդ մարդիկ, ովքեր այդպիսի բան ասում են, իրենց չափանիշով են չափում, որ մենք այդպիսի բան կանենք։ Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդը եթե կզգա, որ ընտրությունները անօրինական են, ինքը ձևը գիտի իշխանությունը վերցնելու, մենք այդ ձևը ցույց ենք տվել»։

Հարցին՝ մեծամասնական ընտրակարգը հնարավո՞ր է մնա, Ալեն Սիմոնյանը նշեց, որ երեք տարբերակ է քննարկվում։ «Չգիտեմ՝ որ տարբերակը կընտրվի, որովհետև կա հիմա մի տարբերակ, դա  օրենքի գործող տարբերակն է, որով կարելի է առանց որևիցե փոփոխության գնալ ընտրության պայմանական։ Կա այն տարբերակը, որը քննարկվել է վեցերորդ գումարման Ազգային ժողովում, երբ հանրապետականները տապալեցին, երբ նվազագույն իջեցվել էր 4, դաշինքների համար 6 և կա այդ տարբերակը, որը կարող է դրվի շրջանառության մեջ, որովհետև  արդեն մշակված և հաստատված տարբերակ է։ Կա նաև երրորդ տարբերակ, որ ինչ որ բան մշակվի և հնարավորինս արագ։ Դա հնարավոր է տեխնիկապես՝ նույն Վենետիկի հանձնաժողովի հետ կապված, այսինքն ժամկետները պահպանելով այդ տարբերակը արվի, բայց ժողովուրդը պիտի որոշի։ Ամենայն հարգանքով եմ ասում, լինի դա պարոն Վազգեն Մանուկյանը, պարոն Սերժ Սարգսյանը, պարոն Ռոբերտ Քոչարյանը, իրեննք չպիտի որոշեն, պիտի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը որոշի»։

Թեմայի այլ նորություններ