Արտահերթ ընտրությունների անցկացման համար վարչապետը հրաժարական կտա, հայտնի են ժամկետները
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    26 կմ/ժ
  • Լոռի 9°C
    91%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    51%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    88%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    26%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    62%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արտահերթ ընտրությունների անցկացման համար վարչապետը հրաժարական կտա, հայտնի են ժամկետները

Արտահերթ ընտրությունների անցկացման համար վարչապետը հրաժարական կտա, հայտնի են ժամկետները

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելուց հետո ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների ոչ պաշտոնական վերլուծությունը հիմք է տալիս համարելու, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է լինել ապրիլի 21-ից մայիսի 6-ը ընկած ժամանակահատվածում: Ապրիլի 21-ին հրաժարական ներկայացնելու դեպքում ԱԺ-ն կարող է ցրվել մայիսի 5-ին, իսկ մայիսի 6-ին հրաժարական ներկայացնելու դեպքում՝ մայիսի 20-ին:

ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ ՀՀ վարչապետի հրաժարականի գործընթացը, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն և եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է նաև ռազմական դրության ռեժիմի վերացում:

Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում 2 անգամ ընտրություն կազմակերպելու պրոցեսը կարող է տեղի չունենալ, եթե «Իմ քայլը» խմբակցությունը որոշի ընդունել ավելի վաղ պատգամավոր Վահագն Հովակիմյանի մշակած նախագիծը, ըստ որի՝ ԱԺ-ն կարող է նաեւ ինքնալուծարվել: Հիշեցնենք, պատգամավորը հայտարարեց, որ դա ընդամենը գաղափար էր:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նրա քննարկումներից հետո:

Թեմայի այլ նորություններ