Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է իր աշխատանքը, նա ազատման դիմում չի ներկայացրել։ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նշենք՝ մամուլում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ Թորոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իսկ որպես նրան փոխարինող՝ նշվում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի անունը։