Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում Թորոսյանին կփոխարինի վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: Վերջինս ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի երեք որոշումները:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արայիկ Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»։

Թեմայի այլ նորություններ