Արգելվել է բիզնեսից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը. ԱԺ-ն քննարկում է Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արգելվել է բիզնեսից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը. ԱԺ-ն քննարկում է Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը

Արգելվել է բիզնեսից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը. ԱԺ-ն քննարկում է Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանում ներկայացրեց «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի» փոփոխությունների նախագիծը:

Պատգամավորն ընդգծեց, որ հատկապես այսօր շատ կարևոր է ՀՀ-ում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալը, նաև այնպիսի կուսակցություններ ունենալը, որ կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, ավելի հաշվետու ու թափանցիկ:

«Փաթեթում նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Շատ կարևոր ուղղություն է կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության խրախուսաման մի շարք մեխանիզմների ներդրումը: Այդ թվում ՝ համագումարի լիազորությունների ընդլայնումը, պարտադիր գումարման պարբերականության հաճախականացումը, որոշումների կայացման փակ, գաղտնի ռեժիմի ավելացումը որպես օրենքի պահանջ»,-ասաց Դանիելյանը:

Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է՝ նշեց պատգամավորը:

«Ավելացվել են մի շարք հստակեցումներ, այդ թվում՝ նաև նվիրատվության, մուտքի վճարների, անդամավճարների հետ կապված՝ միասնական և առավելագույն շեմ սահմանելով ֆիզիկական անձանց համար և արգելելով իրավաբանական անձանց կողմից՝ բիզնեսից ուղիղ կուսակցությունների ֆինանսավորումը: Այս նախագծով կուսակցությունների նկատմամաբ ընթացիկ ֆինանսական վերահսկողության լիազորությունը ԿԸՀ-ից փոխանցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Միաժամանակ շատ կոնկրետ պատժամիջոցներ են նախատեսված՝ վարչական ու քրեական բնույթի կուսակցությունը ապօրինի ֆինանսավորելու կամ կուսակցության ներկայացուցչի կողմից ապօրինի կերպով ֆինանսավորում ներգրավելու տեսակետից: Այսուհետ կուսակցությունների մուտքերն ու ելքերը պետք է լինեն բացառապես անկանխիկ»,- նշեց Դանիելյանը:

Նաև կուսակցությունների ղեկավար կազմի անդամների միջոցները նույնպես հասանելի կլինեն հանրությանը՝ նախատեսելով կուսակցությունների ղեկավարների միջոցների հայտարարագիր նախատեսելով:

2000-ականների սկզբից գործող կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևով ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձաներ հավաքած կուսակցությունները ստացել են ֆինանսավորում՝ յուրաքանչյուր քվեի դիմաց տարեկան 40 դրամի շրջանակներում: Առաջարկվող նախագծով փոխվում է մոտեցումը:

«Այդ մոտեցումը նշանակում էր, որ հիմնականում իշխող կուսակցությունները ստանում են այդ ֆինանսի մեծ մասը: Մեր առաջարկած բանաձևով նախատեսում է, որ համեմատաբար ավելի քիչ ձայներ ստացած կուսակցությունը կստանա ավելի մեծ կշռով գումար, որը նպատակ ունի նվազեցնել խոշոր և փոր կուսակցությունների միջև ֆինանսական անհավասարությունը գոնե հանրային ֆինանսավորման մասով»,- հայտարարեց Դանիելյանը:

Թեմայի այլ նորություններ