Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում կատարված փոփոխությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում կատարված փոփոխությունները

Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում կատարված փոփոխությունները

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ առաջինից երկրորդ ընթերցում կատարված հիմնական փոփոխություններին:

Փոխնախարարը նշեց, որ հիմնական փոփոխությունների շարքում է համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից կուսակցության և կուսակցությունների դաշինքների նախընտրական ցուցակների հետ կապված լիազորությունների հստակեցումը՝ այն  տրամաբանությամբ, որ համագումարի բացառիկ լիազորություն է սահմանվել հերթական ընտրությունների ընթացքում կուսակցությունների նախընտրական ցուցակի առնվազն առաջին 3 տասնյակ թեկնածուների հաստատումն այնպես, որ կուսակցությունն իր կանոնադրությամբ կարող է նախատեսել ավելի մեծ թիվ հերթական ընտրություններում համագումարին վերապահելու հարցը:

«Մնացած բոլոր՝ թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրությունների ժամանակ կուսակցությունների դաշինքների ցուցակի հաստատումը, ինչպես նաև հերթական ընտրությունների ընթացքում կուսակցությունների առաջին 3 տասնյակից ներքև ցուցակի հաստատումը վերապահված է մշտապես գործող ղեկավար մարմնի լիազորությունների շարքին»,- նշեց Գրիգորյանը:

Նաև «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքում է փոփոխություն կատարվել: Մասնավորապես, կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ուսումնասիրելու ընթացքում այս հանձնաժողովի կողմից միատեսակ վարույթ իրականացնելու նորմեր կապահովվեն, նաև որոշակի ժամկետներ են հստակեցվել այդ առումով:

Թեմայի այլ նորություններ