Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե ինչու է օրակարգից դուրս բերվել Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրության հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե ինչու է օրակարգից դուրս բերվել Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրության հարցը

Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե ինչու է օրակարգից դուրս բերվել Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրության հարցը

Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նիստերի օրակարգից դուրս բերվել Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ հարցը։ «Մամուլում տեղեկություններ կան, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվելուն մասնակցել, կխնդրեի պարզաբանել և նաև ԲԴԽ-ից պարզաբանում պահանջել՝ նման բան կա, թե ոչ»։

Արարատ Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահից նամակ է ստացել, որից մեջբերեց կարևոր հատվածներ։

«Մենք՝ պատգամավորներս, տեղեկացվում ենք, որ թեկնածուները տեղեկացվել են նիստի վերաբերյալ հեռախոսազանգով, ինչը, ըստ երևույթին, պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել։ Մյուս կողմից, նամակում նշվում է, որ Ազգային ժողովի լիագումար նիստում իրենց տեսլականը ներկայացնելիս թեկնածուները պետք է խոսեն դատական իշխանության հեռանկարների և համակարգի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։ Այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական պայմաններին և այլնին։ Սակայն հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծումներ պահանջող հարցերի շրջանակը՝ իրատեսական չէ դատական իշխանությանը հուզող այդ հիմնախնդիրների շուրջ կառուցողական և արդյունավետ քննարկում կազմակերպելը։ Այս պատճառով ԲԴԽ նախագահը իր և թեկնածուների անունից խնդրում է հարցը հետաձգել»։

ԱԺ նախագահը նշեց, որ որոշել են ընդառաջել այդ խնդրանքին և հարցի քննարկումը հետաձգել։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը նախատեսվում էր քննարկել այսօրվա առաջին հիմնական նիստում։

Թեմայի այլ նորություններ