ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Միացյալ աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ։
«Քննարկել ենք ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։ Երկուստեք ընդգծել ենք երկրում կայունության պահպանման կարևորությունը»,- տեղեկացրել է Արարատ Միրզոյանը: